Tag Archives: թևավոր հրթիռներ

Թուրքիան Ադրբեջանին մեծ հեռահարության SOM թևավոր հրթիռներ է մատակարարում

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ Փետրվար 19, 2021 20:15 | RAZM.INFO -

Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։

Continue reading

Հնդկաստանում Nirbhay հրթիռի փորձարկումը վերջապես հաջողությամբ պսակվեց

Հնդկական Nirbhay հրթիռը փորձարկման ժամանակ Ապրիլ 17, 2019 15:25 | RAZM.INFO -

Ապրիլի 15–ին Հնդկաստանի Օդիշա նահանգում փորձարկում է անցել մեծ հեռահարության մինչձայնային Nirbhay թևավոր հրթիռը։ Հնդկաստանի «Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության» (Defence Research and Development Organisation, DRDO) գնահատականով՝ փորձարկումն ավարտվել է հաջողությամբ և հրթիռը կարողացել է խոցել թիրախը՝ թռչելով 42 րոպե։

Continue reading

«Իսկանդեր–Մ»–ի նոր թևավոր հրթիռ ու արձակման մեքենա է ներկայացվել

9Մ729 թևավոր հրթիռներ Հունվար 24, 2019 18:22 | RAZM.INFO -

Ռուսաստանյան արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը նոր հրթիռ ունի՝ 9Մ729 ինդեքսով։ Նշվում է, որ այն թույլ է տալիս թիրախները խոցել ավելի ճշգրիտ քան դրա «նախատիպը»։ Համալիրի համար մշակվել է նաև նոր արձակման մեքենայով, որը նախկին 2 հրթիռի փոխարեն, «տեղավորում է» 4–ը։

Continue reading

ՌԴ զինուժը Միջերկրականից թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին Նոյեմբեր 1, 2017 12:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Միջերկարական ծովում տեղակայված Ռուսաստանի զինուժի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր նահանգում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին:  Continue reading

ԱՄՆ օդուժը պատվիրել է մշակել միջուկային մարտագլխիկով նոր հրթիռ

AGM-86B թևավոր հրթիռ Օգոստոս 25, 2017 10:15 | RAZM.INFO - ԱՄՆ օդուժը պատրաստվում է փոխարինել սպառազինությունում առկա, միջուկային մարտագլիխիկով AGM-86B «օդ-մակերևույթ» տիպի թևավոր հրթիռը ավելի նոր տարբերակով, որ կարող է կրել նաև ԱՄՆ ՌՕՈւ մարտավարական B-21 ռմբակոծիչը: Continue reading

Իրանը թևավոր հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել սուզանավից.FoxNews

«Ղադիր» դասի սուզանավ. Իրանի ԶՈւ Մայիս 5, 2017 11:22 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Իրանը Հորմուզի նեղուցում «Յոնո» դասի սուզանավերից թևավոր հրթիռ է փորձարկել, սակայն փորձարկումը ձախողվել է։ Այս մասին մայիսի 3-ին հայտնում է ամերիկյան  FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։ Continue reading

Թուրքական ընկերությունը բանակցում է Ավստրիային թևավոր հրթիռներ վաճառելու շուրջ

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար Մարտ 2, 2017 13:36 | RAZM.INFO - Թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը հնարավոր է Ավստրիայի զինված ուժերի նոր սերնդի F-35 կործանիչների համար թևավոր հրթիռներ վաճառի: Սակայն առկա որևէ համաձայնության մասին առայժմ չի նշվում, ընթանում են բանակցություններ: Continue reading

Իրանի բանակի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության նոր հրթիռներ են փորձարկվել

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը Փետրվար 27, 2017 14:26 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը  Հնդկական օվկիանոսի հյուսիսում սկսել են «Վելայեթ-95» զորավարժության հիմնական փուլը։ Զորավարժությունն ընդգրկում է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Continue reading

Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ թևավոր հրթիռ է փորձարկել. Die Welt

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ Փետրվար 3, 2017 15:32 | RAZM.INFO - Իրանական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, փորձարկվել է հունվարի 29-ին։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 2000-3000 կմ է, փորձարկման ժամանակ այն անցել է 600 կմ։ Այս մասին հայտնում  է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։ Continue reading

Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Կալիբր» թևավոր հրթիռներ. «Իզվեստիա»

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Սեպտեմբեր 1, 2016 17:07 | RAZM.INFO - Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանին դիմել «Կալիբր» թևավոր հրթիռների՝ ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված մոդիֆիկացիայի գնման հարցով: Մատակարարման հարցը կքննարկվի ՌԴ նախագահի՝ Հնդկաստան մոտակա այցի ժամանակ: Continue reading