ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:
«ԶԱՌ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է եռահարկ մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի զինվորական կացարանների և ճաշարանի կառուցումը:
ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են կենտրոնի գազամատակարարումը, ջրամատակարարումը, էներգահամակարգի վերակառուցումը, կոյուղու և սեպտիկ հորի կառուցումը: