ՌԴ զինուժը Միջերկրականից թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

Հոկտեմբերի 31-ին Միջերկարական ծովում տեղակայված Ռուսաստանի զինուժի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր նահանգում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Աղբյուրը նշում է, որ արձակվել է 3 հրթիռ, որի արդյունքում Դեր Զոր նահանգի Աբու Քեմալ բնակավայրի մոտակայքում ոչնչացվել են մի խումբ իսլամիստ զինյալներ, նրանց կառավարման կենտրոնը, զինտեխնիկա, զենք ու զինամթերքի պահեստ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Միջերկրական ծովում ՌԴ ՌԾՈւ նավախմբի տեղակայումից սկսած, 4 անգամ «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակել ահաբեկչական խմբավորումներ դիրքերին:

Բացի այդ, Ռուսաստանի օդուժը ևս շարունակում է հարվածել Սիրիայում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *