100 մլն դոլարի վարկով Հայաստանը գնելու է «ռազմավարական զսպման» սպառազինություն. Վիգեն Սարգսյան

Հայաստանը Ռուսաստանից 100 մլն ԱՄՆ դոլարի զենքի ձեռքբերման համաձայնագրով ձեռք կբերի «ռազմավարական զսպման» սպառազինություն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում:

Նշենք, որ դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել:

ՀՀ նախագահն այսօր հայտնել է, որ Երևանում արդեն ստորագրվել է վարկի ձեռքբերման նոր պայմանագիրը, այն դեռևս պետք է անցնի հայկական և ռուսաստանյան բոլոր ատյաններով, այնուհետև՝ վավերացման գործընթացով:

100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Վարկի մասին համաձայնագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Այդ համաձայանագրով՝  Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *