Daily Archives: Նոյեմբեր 7, 2017

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել Կարսի՝ Հայաստանի հետ սահմանային հատվածում. 07.11.2017 թ. Նոյեմբեր 7, 2017 22:24 | RAZM.INFO - Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը: Կարսի նախահանգապետարանից նշում են, որ այս քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը, անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Զաքիր Հասանովը մասնակցել է ՆԱՏՕ ISAF նիստին Նոյեմբեր 7, 2017 17:48 | RAZM.INFO - Նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պաշտպանության նախարարների հանդիպմանը: Continue reading

ԱՄՆ-ն Վրաստանին 100 մլն դոլար կտրամադրի պաշտպանական բարեփոխումների համար

Վրաստանի ԶՈւ 23-րդ գումարտակի զինծառայողները «Վազիանի» զորավարժարանում՝ Թբիլիսիի շրջակայքում. (արխիվ) Նոյեմբեր 7, 2017 17:42 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Միացյալ Նահանգներ այցի նախօրեին հանդիպել է ԱՄՆ դեսպան Յենն Քելլիին: Կողմերը քննարկել են Վրաստանում պաշտպանական բարեփոխումների շրջանակում ԱՄՆ օգնությունը և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Continue reading

Իրանը կանխատեսում է Ռաքքայի համար պայքար Ասադի ուժերի և ԱՄՆ դաշնակիցների միջև

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում Նոյեմբեր 7, 2017 17:23 | RAZM.INFO - Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս արագ պետք է վերցնեն Ռաքքան, որն անցյալ ամիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել են ԱՄՆ աջակցությամբ գործող ուժերը: Continue reading

Հյուսիսային Օսիայում ՌԴ հետախույզները խոչընդոտների հաղթահարմամբ վարժանքներ են անցկացրել

ՌԴ ԶՈւ հետախույզներ Նոյեմբեր 7, 2017 16:27 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հաղթահարել են գրոհի տեղամասի (штурмовая полоса) խոչընդոտները: Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» 20 գործող զինվորական է ձերբակալվել

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Նոյեմբեր 7, 2017 15:08 | RAZM.INFO - Նոյեմբերի 7-ին Թուրքիայի 12 նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են 20 գործող ենթասպա: Զինծառայողները մեղադրվում են  «գյուլենականների հետ կապ ունենալու»  համար: Ձերբակալման որոշում է կայացվել ևս 33 ենթասպայի նկատմամաբ:  Continue reading

ՌԴ ԶՈւ հետախույզները գիշերային ժամերին հայտնաբերել են պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հետախույզներ Նոյեմբեր 7, 2017 14:15 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Կարաչայ-Չերքեզիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի հետախույզները վարժանքների շրջանակներում գիշերային ժամերին իրականացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու առաջադրանքներ։ Continue reading

«Իսլամական պետության» պարտությունն ԱՄՆ-ին վերադարձնում է ակտիվ հակաասադական պայքարի

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ Նոյեմբեր 7, 2017 13:39 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) ղեկավար Ջիմ Մետտիսը հայտարարել է, որ իրենք ջանքեր են գործադրում սիրիական հակամարտության քննարկումները կրկին Ժնև տեղափոխելու համար: Մետտիսն այս հարցը քննարկել է Հյուսիսային Եվրոպայի 12 պետությունների ներկայացուցիչների հետ:  Continue reading

Սիրիայում վիրավորվել է ՌԴ ԶՈւ 5 զինծառայող և 4 լրագրող

«Ական չկա». ռուսաստանցի ականազերծող զինծառայողի գրառումը Հալեպի շենքերից մեկի պատին Նոյեմբեր 7, 2017 12:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին Սիրիայում՝ Դեր Զոր քաղաքի թաղամասերից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի ԶՈւ 5 զինծառայող, նրանց հետ միասին վնասվածքներ են ստացել նաև ռուսաստանյան «Զվեզդա» և «ՆՏՎ» հեռուստաալիքների 4 լրագրող:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է ժանդարմերիայի զինծառայող

Թուրք-քրդական բախումներ. (արխիվ) Նոյեմբեր 7, 2017 11:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Չալդրան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրք ուժայինների բախումներում վիրավորված ժանդարմերիայի զինծառայողը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:  Continue reading