Թուրքիայում նախագծում են «Աթաք» հարվածային ուղղաթիռի նոր տարբերակ

Թուրքական TAI ընկերությունը հոկտեմբերի 31-ին հայտնել է Իտալիայի հետ համատեղ արտադրության T-129 «Աթաք» ուղղաթիռի հիման վրա նոր՝ «Աթաք-2» հարվածային ուղղաթիռի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին:  Հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության կայքում, ներկայացվել է նաև ուղղաթիռի տեսքը:

Atak-2 հարվածային ուղղաթիռի եռաչափ պատկեր

Atak-2 հարվածային ուղղաթիռի եռաչափ պատկեր

Թուրքական ընկերությունը պնդում է, թե ուղղաթիռը լինելու է «ամբողջությամբ տեղական արտադրության»: Ուղղաթիռի ստեղծման համար կկիրառեն նաև նույնպես Թուրքիայում նախագծվող T-625 բազմանպատակային ուղղաթիռի ծրագրի շրջանակներում կիրառվող ենթահամակարգեր:

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, որ «Աթաք-2»-ը ոչ թե նոր ուղղաթիռ է, այլ T-129 «Աթաքի» արդիականացում: Հավելենք, որ ներկայում Թուրքիայի ցամաքային զորքերում կա 24 միավոր «Աթաք» հարվածային ուղղաթիռ:

T-129 «Աթաք»  հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *