Թուրքական զինուժը ստացել է 24-րդ T-129 Atak հարվածային ուղղաթիռը

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնվել է թվով 24-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերին նախատեսվում է մատակարարել ևս 35 միավոր նման ուղղաթիռ: 23-րդը հանձնվել էր 2017 թ. հունիսի 30-ին:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Նշված հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։

Ներկայում այն առավելապես կիրառվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *