Թուրքական TAI ընկերությունը 2 նոր ուղղաթիռի նախագիծ է սկսել. պաշտոնյա

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը 2 նոր ուղղաթիռի  արտադրության նախագիծ է սկսել: Դրանցից մեկը թուրք-իտալական T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի արդիականացում է, իսկ մյուսը՝ 10 տոննա քաշով բազմանպատակային ուղղաթիռ:  Այս մասին հայտարարել է TAI ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը. փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ

Թուրք-իտալական համատեղ արտադրության T129 «Աթաք» ուղղաթիռ

Նա նաև հայտարարել է, որ ավիաշինական ընկերությունը սկսել է նոր անօդաչու թռչող սարքի նախագծման աշխատանքները: Նոր ԱԹՍ-ն կարողանալու է ավելի ծանր քաշով բեռ կրել:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի դեկտեմբերին TAI ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների գնման համար պայմանագիր է ստորագրել Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ։ Չի բացառվում, որ խոսքը հենց այս բազմանպատակային ուղղաթիռի նախագծի մասին է;

Նշենք, որ ներկայում Թուրքիայի ցամաքային զորքերում առկա է 24 միավոր թուրք-իտալական համատեղ արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռ: Թուրքիայի զինուժը այդ ուղղաթիռները օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

TAI ընկերությունը զբաղվում է նաև «Անքա» անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ: Այս ԱԹՍ-ները ևս ներգրավված են քրդերի դեմ ռազմական գործողություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *