Նոյեմբերի 1-ին Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանին՝ մասնավորապես Սիրիային վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ ԳՇ պետերը գոհունակություն են հայտնել են երկու երկրների ռազմական հարաբերությունների մակարդակից, ինչպես նաև կարևորել տարածաշրջանում օտարերկրյա միջամտությանը համատեղ հակազդելը։
Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետին Իրանում դիմավորել է բանակի «Խաթամ օլ Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարի տեղակալը։
Վալերի Գերասիմովը նոյեմբերի մեկին Իրան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում։ Թեհրանում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։