Վրաստանը պատրաստվում է պահեստազորի նոր համակարգ ներդնել

2018-ից Վրաստանում կգործարկվի զինվորական պահեստազորի նոր համակարգի պիլոտային ծրագիր: Այն ենթադրում է երեք բաղադրիչների առկայություն՝ բանակային, տարածաշրջանային և մասնագետների ռեզերվ: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ Ֆինլանդիացի գործընկերոջ Յուսի Նիյնիստյոի հետ հանդիպման ժամանակ. փոխանցում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Հանդիպմանը քննարկվել է նաև պահեստազորի համակարգի շրջանակներում փորձի փոխանակման հարցեր:

Հայեցակարգն առաջարկել էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Տինա Խիդաշելին՝ 2016-ի մարտին: Խիդաշելին նշում էր, որ ծրագիրը պետք է իրականացվեր մինչ 2016 թ. աշուն:

Բանակային ռեզերվը համալրվելու է որակավորված պահեստազորով, որը պետք է առավելագույնս համապատասխանի զինված ուժերի անձնակազմին: Պահեստազորում ներգրավվելու են ոչ ավելի քան 5 տարի առաջ պայմանագրային և սպայական զինծառայությունը թողած անձինք, ինչպես նաև ավելի քան 5 տարի առաջ ծառայությունը լքած քաղաքացիները, եթե նրանց ֆիզիկական կարգավիճակը համապատասխանում է չափանիշներին և եթե այդ կոնկրետ ոլորտում մասնագետների պակաս կա:

Տարածքային ռեզերվին են ներգրավվելու զինված ուժերի շարքում պարտադիր զինծառայություն անցած, կադրային կամ պայմանագրային ծառայությունը ավելի քան 5 տարի առաջ թողած քաղաքացիները: Երկու տեսակի պահեստազորի ձևերի միջև իրավիճակից կախված կգործի ռոտացիայի տարբեր սկզբունք: Տարածքային ռեզերվի շարքերում կներգրավվեն նաև պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները:

Մասնագետների ռեզերվը համալրվելու է որակավորում ունեցող քաղաքացիներից, որոնք անհրաժեշտ կլինեն մոբիլիզացիայի կազմակերպման և անցկացման համար: Հաշվառման մեջ կլինեն նաև զինված ուժերում ծառայություն անցած բոլոր քաղաքացիները, նրանք կկանչվեն արտակարգ անհրաժեշտության դեպքում կամ կամավոր սկզբունքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *