Daily Archives: Նոյեմբեր 9, 2017

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքներ են արել Աբխազիայում

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքների ժամանակ, (արխիվ) Նոյեմբեր 9, 2017 19:28 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ ռազմաբազայի կապավորները վարժանքների ընթացքում վերականգնել են պայմանական հակառակորդի հրետանային կրակի հետևանքով ռազմաբազայի շտաբերի միջև  խափանված հաղորդակցությունը։  Continue reading

Բրյուսելում Ադրբեջանի ՊՆ-ն խոսել է Աֆղանստանի հարցում ԲԹԿ երկաթգծի օգտագործման հնարավորությունից

Զաքիր Հասանովը Բրյուսելում Նոյեմբեր 9, 2017 19:22 | RAZM.INFO - Բրյուսելում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է դեպի Աֆղանստան միջոցներ տեղափոխման համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգտագործման հնարավորությունից: Continue reading

Թուրքիան չի ավելացնի իր ռազմական ստորաբաժանման թվաքանակն Աֆղանստանում

Փոխվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանաման հրամանատարը Նոյեմբեր 9, 2017 15:29 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանում իր ռազմական ստորաբաժանումների թվաքանակը շուրջ 3000 զինծառայողով ավելացնելու հարցը: Թուրքիայի ՊՆ ղեկավարը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ իրենք հավելյալ զինծառայողներ չեն ուղարկի Աֆղանստան, բայց կուղարկեն ոչ ռազմական ուժեր՝ խորհրդատու, մարզիչներ: Continue reading

Հայ սակրավորներն ավարտել են Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի դասընթացը

Ռուսաստանում ականազերծման դասընթաց ավարտած ՀՀ ԶՈՒ սակրավոր Նոյեմբեր 9, 2017 14:31 | RAZM.INFO - Նոյեմբերին ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնում ավարտվել է Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի ԶՈւ սակրավորների դասընթացը: Հայաստանից դասընթացն ավարտել է 3 զինծառայող: Continue reading

Արտակ Զաքարյանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Աֆղանստանի առաքելության մասնակիցների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Նոյեմբեր 9, 2017 14:15 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները՝ քննարկելու Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունը: Արդեն կայացել է առաքելության Հյուսիսային հրամանատարության ՊՆ ղեկավարների առանձին հանդիպումը: Continue reading

Ադրբեջանը դիտորդ է ներգրավել Թուրքիայում անցկացվող ՌԾՈւ խոշոր զորավարժությանը

Թուրքիայում անցկացվող «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժության բացման արարողությունից Նոյեմբեր 9, 2017 13:05 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ-ի և անդամ 5 պետությունների ռազմածովային ուժերի հետ անցկացվող Doğu Akdeniz – 2017 («Արևելյան Միջերկրական – 2017) խոշոր զորավարժությանը:  Continue reading

Սերբիան արդիականացնում է Ռուսաստանից անհատույց ստացած ՄիԳ-29 կործանիչները

Նոյեմբեր 9, 2017 12:47 | RAZM.INFO - Սերբիան Ռուսաստանից ստացած ՄիԳ-29 կործանիչներից մեկը հետ է ուղարկվել այդ երկի՝ այնտեղ կապիտալ վերանորոգելու համար: Մնացած հինգը սպասարկվում են Սերբիայում: Ինքնաթիռները սկզբնական շահագործման կհանձնվեն 2018-ին:  Continue reading

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան կհամագործակցեն ՀՕՊ համակարգերի արտադրության ոլորտում

Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ՊՆ ղեկավարները ստորագրել են ՀՕՊ համակարգերի արտադրության ոլորտում համագործակցելու վերաբերյալ մտադրության հռչակագիրը Նոյեմբեր 9, 2017 12:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 8-ին Թուրքիան Ֆրանսիայի և Իտալիայի հետ ստորագրել է մտադրության մասին հռչակագիր (letter of intent)՝ պաշտպանության ոլորտում, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության հարցում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ: Continue reading

Սիրիայի բանակը ազատագրել է «Իսլամական պետության» վերջին հենակետը համարվող քաղաքը

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում Նոյեմբեր 9, 2017 12:30 | RAZM.INFO - Նոյեմբերի 8-ին Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աբու Քամալ քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը Սիրիայում:  Continue reading

Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված «արտակարգ դրության» ժամկետը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Նոյեմբեր 9, 2017 10:56 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է 1979թ. նոյեմբերի 14-ին Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրության» ժամկետը։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։ Continue reading