Daily Archives: Հունիս 14, 2017

5 մլն դրամ ՀՀ ԶՈւ վիրավորված զինծառայողների վերականգնողական կենտրոնին

ՀՀ ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնում 5 մլն դրամը Հունիս 14, 2017 21:59 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, տեսակցել բուժում ստացող նախկին զինծառայողներին: Continue reading

Հայաստանում մշակվում է ռազմարդյունաբերության զարգացման ծրագիր

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Հունիս 14, 2017 19:22 | RAZM.INFO - Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվում է ռազմարդյունաբերական զարգացման ծրագիր, որը պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը: Continue reading

[Լրացված] Հունիսի 14-ին հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հունիս 14, 2017 19:09 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.): Continue reading

ՀՀ ՊՆ-ն ծառայած քաղաքացիներին ՌՈւՀ-ում միանգամից 2-րդ կուրս ընդունվելու ծրագիր է առաջարկում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները Հունիս 14, 2017 17:50 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ն պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն: Continue reading

«Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժությանը ոչնչացվել են պայմանական ահաբեկիչներ

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ Հունիս 14, 2017 17:05 | RAZM.INFO - Հունիսի 14-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի  ԶՈւ համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017»  զորավարժության ակտիվ փուլի ավարտին, բազմազգ գումարտակային մարտավարական խումբը հայտնաբերել և ոչնչացրել է պայմանական ահաբեկիչների  ճամբարը։ Continue reading

Թուրքիայի օդուժը երկրի տարածքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի դիրքերին

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Հունիս 14, 2017 16:50 | RAZM.INFO - Հունիսի 14-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի կենտրոնական Թունջելի և հարավարևելյան Հաքքարի և Վան նահանգներում:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Կատար՝ զորախմբի տեղակայումը նախապատրաստելու

Կատարի ճգնաժամում այդ երկրին իր աջակցություն է հայտնել նաև Իրանը Հունիս 14, 2017 16:47 | RAZM.INFO - Հունիսի 12-ին Թուրքիայի զինված ուժերի 3 հոգուց կազմված պատվիրակությունը ժամանել է Կատար՝ այդ երկրում Թուրքիայի ԶՈւ զորախումբ տեղակայելու նախապատրաստական աշխատանքները իրականացնելու համար: Continue reading

Չինաստանը ռազմական նավախումբ կուղարկի Իրան

Չինական նավախումբը Իրանի Բանդարաբաս նավահանգստում, 2013թ. սեպտեմբեր Հունիս 14, 2017 14:32 | RAZM.INFO - Հունիսի 15-ին բարեկամական այցով Իրանի Բանդարաբաս նավահանգիստ կժամանի չինական ռազմական նավախումբ՝ կազմված մեկ ռազմանավից և թիկունքային ապահովման նավից։ Continue reading

ԱՄՆ Սենատը կողմ է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլարի զենք վաճառելուն

Հունիս 14, 2017 14:29 | RAZM.INFO - Հունիսի 13-ին ԱՄՆ Սենատը 47 կողմ և 53 դեմ ձայներով մերժել է Սաուդյան Արաբիային  շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար գնահատվող «գերճշգրիտ զենքերի» վաճառքի արգելման մասին դեմոկրատների առաջ քաշած նախագիծը՝ այդպիսով կողմ արտահայտվելով վաճառքի պայմանագրի իրականացմանը: Continue reading

Հվ. Օսիայում ՌԴ ԶՈւ 3 հազար զինծառայող վարժանքներ է անում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողներ Հունիս 14, 2017 14:16 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությանը ներգրավված է 3 հազար զինծառայող, 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա: Continue reading