Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությանը ներգրավված է 3 հազար զինծառայող, 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռազմաբազայի անձնակազմը ոտքի է հանվել տագնապով և իրականացրել է երթ դեպի նախատեսված շրջաններ: Երթի ընթացքում զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի ավիացիայի թռիչքի դեպքումստորաբաժանումների գործողությունները , ռադիոէլեկտրոնային ճնշման և զանգվածային ոչնչացման զենքի պայմանական կիրառման պայմաններում թունավորված տեղանքների հաղթահարման գործողություններ:
Նշվում է, որ վարժանքների հիմնական նպատակը ռազմաբազայի հրամանատարների և շտաբների գործնական հմտությունների մշակումն է:
2017-ի ապրիլին Ռուսաստանի և Հարավային Օսիայի պաշտպանության նախարարները ստորագրել էին միջպետական համաձայնագիր՝ հարավօսական զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ ՌԴ ԶՈւ ենթակայության տակ անցնելու մասին։
Հարավային Օսիայում ռուսաստանյան 4-րդ ռազմաբազան տեղակայվել է 2009 թվականից 49 տարի ժամկետով։ Բազան գտնվում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության տակ։