Հունիսի 14-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի կենտրոնական Թունջելի և հարավարևելյան Հաքքարի և Վան նահանգներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 6 զինյալ:
Հունվարի 13-ին Թուրքիայի օդուժը քրդերին հարվածել է նաև Իրաքի հյուսիսային Զափ, Հաքուրք շրջաններում և երկրի հարավարևելյան Վան նահանգներում: «Շարքից հանվել է» PKK-ի 21 զինյալ: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ուժայինները ինտենսիվացրել են գործողությունները քուրդ զինյալների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի դուրս՝ մասնավորապես Իրաքի հյուսիսում:
Թուրքիայի ուժայինների և PKK-ի միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Քրդերի դեմ Թուրքիան ներգրավել է ժանդարմերիայի, ոստիկանության ինչպես նաև բանակային ստորաբաժանումներ: