Հունիսի 15-ին բարեկամական այցով Իրանի Բանդարաբաս նավահանգիստ կժամանի չինական ռազմական նավախումբ՝ կազմված մեկ ռազմանավից և թիկունքային ապահովման նավից։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նախքան Իրան ուղևորվելը՝ նավախումբը բարեկամական այց է կատարել նաև Պակիստանի Կարաչի նավահանգիստ։
Չինական ռազմանավերը բարեկամական այցով Իրան ժամանել են նաև 2014-ի սեպտեմբերին, իսկ մինչ այդ 2013-ի փետրվարին Չինաստան էր այցելել Իրանի ՌԾՈւ 24-րդ նավախումբը։
Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերին Իսլամական հեղափոխությունից հետո իր պատմության մեջ առաջին անգամ Իրանը զորավարժություն է անցկացրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ բարեկամական այցով Իրան եկած իտալական նավախմբի հետ։