Daily Archives: Մարտ 10, 2017

ՌԴ ԶՈւ-ն վարժանքներ է արել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրով

«Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր. ՌԴ ԶՈւ Մարտ 10, 2017 21:16 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանում ավելի քան 200 զինծառայողի և 30 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվածությամբ վարժանքներ են անցկացվել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները ավարտել են Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացը

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացը Մարտ 10, 2017 20:46 | RAZM.INFO - Մարտի 10-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում անցկացվող բազային պատրաստության երեքշաբաթյա դասընթացը: Դասընթացին մասնակցում էին ՀՀ ԶՈւ երեք զինծառայող: Continue reading

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռների կործանման պատճառները կապված են հածանավի հետ

Մարտ 10, 2017 20:44 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2016-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Միջերկրական ծովում ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ և Սու-33 կործանիչների վթարման պատճառը:  Continue reading

Աբխազիայում ավարտվել են ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգների վարժանքները

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Մարտ 10, 2017 20:18 | RAZM.INFO - Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձգային վաշտի զինծառայողները ավարտել են «Գուդաուտա» և «Նագվալոու» զորավարժարաններում անցկացվող մարտական հրաձգության վարժանքները։ Այս մասին մարտի 10-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման դեպքում կլրանա դրա հաստատման 1 տարին

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Մարտ 10, 2017 20:09 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը:  Continue reading

Սիրիական կառավարական ուժերին հաջողվել է դուրս գալ Եփրատի ափ

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք Մարտ 10, 2017 18:25 | RAZM.INFO - Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ։ Կառավարական բանակի հսկողության տակ է ափի 15 կիլոմետրանոց հատվածը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։ Continue reading

Աստանայում հերթական հանդիպումն է լինելու սիրիական ճգնաժամի շուրջ

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից Մարտ 10, 2017 16:14 | RAZM.INFO - Սիրիական ճգնաժամի հարցով միջազգային բարձր մակարդակի հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 14-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ կայքը: Continue reading

Ստամբուլում Sikorsky ուղղաթիռ է վթարվել. օդաչուները և անձնակազմի 4 հոգին մահացել են

Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել Մարտ 10, 2017 14:11 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 13:21-ի սահմաններում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտ վթարվել է տեղական դեղագործական խոշոր ընկերությանը պատկանող Sikorsky S-76 տեսակի մարդատար ուղղաթիռ: Անձնակազմի 5 անդամները, այդ թվում՝ Ռուսաստանի 4 քաղաքացի և մեկ թուրք, ինչպես նաև 2 օդաչուները մահացել են: Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է հարվածել Իրաքում PKK-ի դիրքերին

PKK զինյալները թուրք-իրաքյան սահմանին Մարտ 10, 2017 13:28 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ  և Ավաշին-Բասյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Թուրքական ընկերությունը նոր զրահապատ մեքենաներ է արտադրելու Թուրքիայի զինուժի համար

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում Մարտ 10, 2017 13:25 | RAZM.INFO - Թուրքական FNSS Savunma Sistemleri մասնավոր արդյունաբերական ընկերությունը Թուրքիայի զինուժի համար նախագծելու և արտադրելու է 27 միավոր զրապահատ լողացող մեքենա (ZAHAs): Այս մասին հայտնում է բրիտանական Jane's ռազմական հանդեսը:  Continue reading