ՀՀ ԶՈւ զինծառայողները ավարտել են Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացը

Մարտի 10-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում անցկացվող բազային պատրաստության երեքշաբաթյա դասընթացը: Դասընթացին մասնակցում էին ՀՀ ԶՈւ երեք զինծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացը

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացը

ՀՀ ԶՈւ զինծառայողների հետ միասին պատրաստություն էին անցնում նաև զինծառայողներ Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հունգարիայից և Լիտվայից:

Զինծառայողներին դասընթացն ավարտելու համար շնորհավորելու, սերտիֆիկատներ և կրծքանշաններ հանձնելու էին եկել Հայաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ռազմական կցորդները:

Երեք շաբաթվա ընթացքում կուրսանտները ուսումնասիրել են լեռնային,  դահուկային պատրաստության և լեռնային թաքստոցների կազմակերպման սկզբունքները: Իրականացրել են ռազմերթ՝ հաղթահարելով ձնային պատնեշներ:

Դասընթացը մեկնարկել էր փետրվարի 20-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս տիպի վարժանքներին մասնակցում են կանոնավար կերպով: Նախորդ դասընթացը, որին մասնակցել են Հայաստանը ներկայացնող զինծառայողները, ավարտվել է օրեր առաջ՝ փետրվարի 10-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *