Թուրքական FNSS Savunma Sistemleri մասնավոր արդյունաբերական ընկերությունը Թուրքիայի զինուժի համար նախագծելու և արտադրելու է 27 միավոր զրապահատ լողացող մեքենա (ZAHAs): Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը:
Ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության միջև պայմանագիրը կնքվել է մարտի 7-ին:
Զրապահապատ մեքենաները նախատեսվում է տեղակայել Թուրքիայի զինուժի համար կառուցվող «Անադոլու» տեսակի դեսանտային նավի վրա:
Համաձայն պայմանագրի՝ 27 զրահամեքենաներից 23-ը սովորական զրահափոխադրիչներ են, 2-ը հրամանատարաշտաբային մեքենա, 2-ը փրկարարական մեքենա:
Նշենք, որ FNSS Savunma Sistemleri-ի ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է թուրքական Nurol Holding ընկերությանը, իսկ մյուս մասն էլ Բրիտանական BAE systems ռազմարդյունաբերական ընկերությանը:
Մարտի 1-ին հայտնի էր դարձել, որ թուրքական Sedef Gemi İnşaatı Sanayii (նավաշինական գործարան) ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ` «Անադոլու» տեսակի դեսանտային 2-րդ նավի կառուցման համար: Իսկ առաջին դեսանտային նավ նախատեսվում է շահագործման հանձնել 2019-ի հունվարին:
«Անադոլու» նավը կառուցվում է իսպանական Navantia նավաշինարակական ընկերության նախագծով և փաստացիորեն համարվում է Իսպանիայի ռազմածովային ուժերի համար կառուցված Juan Carlos I ունիվերսալ դեսանտային նավի կրկնօրինակը: