Աբխազիայում ավարտվել են ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգների վարժանքները

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձգային վաշտի զինծառայողները ավարտել են «Գուդաուտա» և «Նագվալոու» զորավարժարաններում անցկացվող մարտական հրաձգության վարժանքները։ Այս մասին մարտի 10-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավված էր ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ և ԿամԱԶ «Մուստանգ» զրահապատ ավտոմեքենաներ։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Վարժանքների ընթացքում զինծառայողները գիշերային և ցերեկային ժամերին հրաձգություն են վարել ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետներով և հրաձգային զինատեսակներով։

Հարձակողական և պաշտպանական գործողություններ մշակելիս մոտոհրաձիգները խոցել են մինչև 1000մ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի զինտեխնիկան և կենդանի ուժը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *