Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ։ Կառավարական բանակի հսկողության տակ է ափի 15 կիլոմետրանոց հատվածը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
For the first time in 4 yrs, #Assad soldiers will be swimming in the #Euphrates, and now we have a new key player for #Raqqa#Syria #Aleppo pic.twitter.com/NPg1m2Kr56
— Karam Alhamad (@Zendetta2022) March 9, 2017
Վերահսկողություն է հաստատվել ջրի մաքրման և մատակարարման կայանների նկատմամբ։ Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Հալեպը և նրա արվարձանները կապահովվեն խմելու ջրով։
Ներկայում կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Եփրատ գետի արևմտյան ափի։
Ռուդսկոյը նաև հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմին միացած բնակավայրերի թիվը աճել է 47-ով՝ դառնալով 1338։ Ավելացել է նաև հրադադարի ռեժիմին միացած չափավոր ընդդիմադիրների թիվը՝ հասնելով 199-ի։
Շաբաթվա ընթացքում ԻՊ դիրքերին ՌԴ ԶՈւ-ն 452 ավաիահարված է հասցրել՝ ոչնչնացնելով 600 ահաբեկչի, 16 հետևակի մարտական մեքենա և այլ տեխնիկա։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Հալեպում իրավիճակի կայունացմանը Ռուդսկոյը հայտնել է, որ քաղաքին ամեն օր տրամադրվում է հումանիտար օգնություն, բացի այդ ժողովուրդը նույնպես աջակցում է վերականգնողական աշխատանքներին։
Բացի այդ, հիշեցնենք, որ մարտի 7-ին ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ մոտ իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին: Սա արվել էր թուրքական զինուժի հետ բախումներից խուսափելու համար, քանի որ Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է Սիրիայում Ալ-Բաբ քաղաքի գրավումից հետո Մանբիջի ուղղությամբ շարժվելու մասին՝ միևնույն ժամանակ պահանջելով քրդերից հեռանալ Մանբիջից:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։
EXCLUSIVE: Military march of 🇸🇾 #Tiger_Forces towards #Euphrates river / Lake Assad https://t.co/H32Kgt0oqf
— 24 Resistance Axis (@Syria_Hezb_Iran) March 9, 2017