Սիրիայի հյուսիսում քրդերը մի քանի բնակավայր հանձնել են կառավարական բանակին

ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին: 

Այս մասին մարտի 7-ին հայտնում է ֆրանսիական «France24» լրատվական գործակալությունը:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը այդ քայլին են գնացել Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող զինյալների հետ բախումներից խուսափելու համար: Նշվում է, որ քրդերը մարտի 7-ին հանձնել են 10 գյուղ:

Մասնավորապես նշվում է, որ քրդերը կառավարական ուժերին բնակավայրեր են հանձնել հիմնականում Սիրիայի Ալ-Բաբ քաղաքից մոտ 20 կմ հյուսիս ընկած Ալ-Արիմա քաղաքի արևմտյան հատվածից:

Մանբիջում SDF ռազմական խորհրդի խոսնակ Շերֆան Դարվիշը հայտնել է գործակալությանը, որ տարածքների հանձման հիմնական նպատակը Թուրքիայի զինուժի տարածումը, Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի զավթումը կանխելն է:

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական ուժերին և նրանց դիտում է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը: Հիշեցնենք, որ 2017-ի երկու ամիսների ընթացքում, քրդերը ԱՄՆ-ից որպես օգնություն երկու անգամ ստեցել են տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2):

Սրան հակառակ, Թուրքիան Սիրիայի քրդական YPG և PYD կառույցները դիտում է որպես ահաբեկչական կառույցներ և բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին «ահաբեկիչներին օգնելու համար»: Բացի այդ, նշենք, որ թուրքական կողմը բազմիցս ակնարկում է այն մասին, որ Սիրիայում քրդական կառույցները, ԻՊ զինյալները և կառավարական ուժերը համագործացում են միմյանց հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *