Daily Archives: Հունվար 18, 2017

Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ Հունվար 18, 2017 17:41 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը 90 %-ով ազատագրել է Մոսուլ քաղաքի արևելյան մասը: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները դեռևս մարտեր են մղում Իսլամական պետություն ահակաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ Հունվար 18, 2017 17:37 | RAZM.INFO - Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո կտեղափոխվի Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Continue reading

Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն պաշտպանական համագործակցությունը

Դավիթ Տոնոյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հունվար 18, 2017 17:27 | RAZM.INFO - Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ  Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Continue reading

[Լրացված] Հունվարի 18-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունվար 18, 2017 16:56 | RAZM.INFO - Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Continue reading

Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Հունվար 18, 2017 15:54 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների պարկի վաճառքի կամ կոնսերվացիայի հարցը։ Ըստ վրացական  Rustavi 2 հեռուստաալիքի՝ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։ Continue reading

Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում անցկացնում է հրամանատարական վարժանքներ

Ռուսաստանյան արտադրության Տ-90 տանկ Հունվար 18, 2017 14:43 | RAZM.INFO - Հյուսիսային Օսիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ առանձնակի մոտոհրաձգային բրիգադի բազայում 300 սպայի, 100 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվմամբ սկսվել է հրամանատարական չորսօրյա հավաք։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է անցկացնել 15 գործնական, 30 տեսական ու մեթոդական պարապմունք։  Continue reading

ԱՄՆ օդուժը հարվածել է թուրքական զինուժի դեմ կռվող ԻՊ ստորաբաժանումների դիրքերին

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 18, 2017 14:22 | RAZM.INFO - ԱՄՆ օդային ուժերը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Թուրքիայի զինուժին չաջակցելու վերաբերյալ թուրքական կողմի բողոքների:  Continue reading

Աստանայի բանակցություններին հնարավոր է ներգրավվի նաև Սիրիայի ԱԱԾ պետը

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Հունվար 18, 2017 13:37 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը սեփական աղբյուրներից ստացված տեղեկությւան հիման վրա հայտնել է, որ Աստանայում սիրիական հակամարտության շուրջ առաջիկա բանակցություններին կներգրավվի նաև Սիրիայի ազգային անվտանգության ղեկավար, գեներալ Ալի Մամլյուքը կամ նրա տեղակալը: Continue reading

Թուրքիայի «Ալթայ» տանկի շարժիչների խնդիրը շարունակվում չլուծված մնալ

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում Հունվար 18, 2017 12:26 | RAZM.INFO - Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» (Tümosan) ընկերությունը դադարեցրել է տեղական արտադրության «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։ Continue reading

Թուրքիան հայտնում է Սիրիայում «Իսլամական պետության» զինյալներ սպանելու մասին

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 18, 2017 11:37 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ շարունակվող մարտերում թուրք զինծառայողները հունվարի 17-ին սպանել են ԻՊ 17 զինյալ: Continue reading