Daily Archives: Հունվար 11, 2017

Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

Հունվար 11, 2017 22:54 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։ Continue reading

Ադրբեջանը Նախիջևանում թուրքական արտադրության 302 մմ ՀԿՌՀ է ցուցադրել

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան Հունվար 11, 2017 18:33 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևանի զորամասերից մեկը, որի մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում երևում է թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Հունվար 11, 2017 16:24 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ 41 զինծառայողներից կազմված հերթական խումբը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու համար մեկնել է Աֆղանստան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Անկարան և Բաղդադը համաձայնության չեն եկել Իրաքից Թուրքիայի ԶՈւ դուրսբերման վերաբերյալ

Իրաքի բանակը սկսել է Մոսուլի ազատագրման գործողություն: Հունվար 11, 2017 15:55 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային «Բեշիքա» ռազմաճամբարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների մնալը անհրաժեշտություն է, այլ ոչ թե կամայականություն: Continue reading

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Արդահան-Կարս-Իգդիր հատվածում. Թուրքական ԶԼՄ

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին Հունվար 11, 2017 15:39 | RAZM.INFO - Հունվարի 10-ին թուրքական մերձիշխանական Star լրատվակայքը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր: Continue reading

Իրանում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ

ԻՀՊԿ գործողությունների տեղակալ, գեներալ Ալի Զահեդին Հունվար 11, 2017 14:59 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ է նշանակվել գեներալ Ալի Զահեդին, ով այդ պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Մեհդի Ռաբանիին։ Continue reading

«Էրեբունիում» ՌԴ ԶՈւ նորակոչիկ օդաչուները սովորում են ղեկավարել Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռները

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ Հունվար 11, 2017 14:58 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները սկսել են անհատական պատրաստության վարժանքներ: Continue reading

Airbus-ը Իրանին կմատակարարի պատվիրված 100 ինքնաթիռներից առաջինը

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ Հունվար 11, 2017 14:53 | RAZM.INFO - Հունվարի 12-ին եվրոպական Airbus ավիաընկերությունից Իրանը կստանա  պայմանագրով նախատեսված 100 մարդատար ինքնաթիռներից առաջինը (A-321)։ Այս մասին հայտարարել են  իրանական IranAir ավիաընկերության ներկայացուցիչները։ Continue reading

Պաշտպանության բանակում մեկնարկել են պահեստազորայինների հավաքներ

ՊԲ-ում 2017 թվականի հունվարի 9-ից Պահեստազորայինների մասնակցությամբ հավաքներ են Հունվար 11, 2017 14:45 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ: Continue reading

Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում (արխիվ) Հունվար 11, 2017 13:33 | RAZM.INFO - Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները: Continue reading