Daily Archives: Հունվար 12, 2017

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Տավուշի մարզին սահմանակից զորամասեր

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի (ձախից) և ԶՈւ 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովի հետ Հունվար 12, 2017 20:20 | RAZM.INFO - Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի Թովուզի շրջանի՝ Տավուշի մարզի դիմաց տեղակայված զորամասեր, եղել սահմանին տեղակայված ադրբեջանական մի շարք բնակավայրերում:  Continue reading

Լեհաստանը կարող է մոտ 100 միավոր F-16 կործանիչ գնել

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ Հունվար 12, 2017 20:10 | RAZM.INFO - Լեհաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ԱՄՆ-ից 96 միավոր օգտագործված F-16A/B կործանիչներ գնելու հնարավորությունը: Նմանատիպ մեկ ինքնաթիռը Լեհաստանի համար կարող է արժենալ 24-25 մլն ամերիկյան դոլար: Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. հունվարի դրությամբ. աղյուսակ.

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Հունվար 12, 2017 18:10 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ 2017 թ. հունվարի 2-ի դրությամբ: Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել, քանի որ այդ զորքերն արդեն ամբողջովին ՆԳՆ ենթակայության տակ են։ Continue reading

Թուրքիայի զինուժին է հանձնվել տեղական «Մեհմեթչիք-2» ավտոմատների առաջին խմբաքանակը

Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ տեղական արտադրության MPT-76 ավտոմատը փորձարկելիս Հունվար 12, 2017 18:04 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը: Continue reading

ՊԲ միավորումներում ամփոփել են 2016թ. աշխատանքները

Արդյունքների ամփոփում Պաշտպանության բանակում Հունվար 12, 2017 18:01 | RAZM.INFO - Հունվարի 11-ին և 12-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ու հյուսիսային ուղղություններում գործող միավորումներում ամփոփվել են 2016 թվականի արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Հունվար 12, 2017 14:46 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 12-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը: Continue reading

Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը մեկնել է Աֆղանստան

Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի վաշտի զինծառայողները մեկնում են Աֆղանստան Հունվար 12, 2017 14:12 | RAZM.INFO - Հունվարի 12-ին Աֆղանստան են ուղևորվել Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը: Վաշտի ծառայությունն անցնելու է Մազարի-Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայում, «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Continue reading

102-րդ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են «Տանկային բիաթլոնի» ընտրական փուլին

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ Հունվար 12, 2017 12:48 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տանկային անձնակազմերը բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում սկսել են  երկշաբաթյա վարժանքներ «Բանակային միջազգային խաղեր 2017-ի» «Տանկային բիաթլոն» մրցույթի` մարտին կայանալիք ընտրական փուլին նախապատրաստվելու համար։ Continue reading

Ղազախստանը ՌԴ-ից գնել է 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից Հունվար 12, 2017 12:19 | RAZM.INFO - «Вертолеты России» հոլդինգը 2018-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությանը կմատակարարի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ: Պայմանագիրը կնքված է, հաշվվելու է ռուսաստանյան ռուբլիով:  Continue reading

Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info

Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2013-2016թթ Հունվար 12, 2017 12:17 | RAZM.INFO - Ռազմինֆոն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Փորձել ենք նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։ Continue reading