Daily Archives: Հունվար 27, 2017

ՀՀ ՊՆ-ում հավաքվել էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը Հունվար 27, 2017 18:15 | RAZM.INFO - Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: Continue reading

ԻՀՊԿ զորավարժությանը հակաահաբեկչական գործողություններ են խաղարկվել

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ) Հունվար 27, 2017 16:37 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգում անցկացվող  «Իմամ Ալի»  զորավարժության ակտիվ փուլի ընթացքում խաղարկել են պայմանական ահաբեկիչներին դիմագրավելու գործողություններ, որոնք մշակվել են Սիրիայում տարվող հակաահաբեկչական  գործողությունների սցենարների հիման վրա։ Continue reading

Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի առաջին վճարները նախատեսվում են խորհրդի ձևավորվելուց հետո

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը Հունվար 27, 2017 16:36 | RAZM.INFO - Առաջիկա օրերին կձևավորվի զինծառայողների ապահովագրման հիմնադրամի խորհրդի կազմը, որը կհաստատի վճարների տրման կարգը, այնուհետև խորհրդի ձևավորվելուց հետո առաջին իսկ ամսվա մեջ կարվեն առաջին վճարները: Continue reading

Ռուսաստանի ու Թուրքիայի օդուժը հերթական ավիահարվածն են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

Հունվար 27, 2017 16:34 | RAZM.INFO - Հունվարի 26-ին Ռուսաստանի և Թուրքիայի ռազմօդային ուժերի ինքնաթիռները հերթական համատեղ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրում մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:  Continue reading

Թուրքիան շարունակում է տանկեր ուղարկել Սիրիայի տարածք

Թուրքիան Մ-60Տ տանկեր է ուղարկում Սիրիա Հունվար 27, 2017 13:40 | RAZM.INFO - Հունվարի 27-ին Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադից 2 միավոր Մ-60Տ տանկ է ուղարկվել Սիրիայի հյուսիսային շրջաններ: Տանկերը համալրելու են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ կռվող թուրքական ստորաբաժանումների սպառազինությունը: Continue reading

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Հունվար 27, 2017 12:35 | RAZM.INFO - Հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել այդ երկրում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած և ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողներին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:  Continue reading

Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում

Հունվար 27, 2017 11:27 | RAZM.INFO - 2017թ․ բյուջեն հաստատվել է, և դրանում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ Razm.info-ի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Continue reading

200 մլն վարկով գնած սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Հունվար 27, 2017 11:22 | RAZM.INFO - Անցած տարին և վերջին ամիսները նշանավորվեցին հատկապես առաջնագծի համալրման աշխատանքներով։ Ոչ միայն օպտիկական սարքերի, այլև գիշերային տեսանելիության սարքերով համալրումները շարունակվել են։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  Continue reading

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կմեկնի Իրան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը Հունվար 27, 2017 10:25 | RAZM.INFO - Առաջիկա օրերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնելու է Իրան։ Այս մասին նախարարը հայտնեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում իր ասուլիսի ժամանակ։ Continue reading

Հունվարի 26-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

Հունվար 27, 2017 10:25 | RAZM.INFO - Նախնական տվյալներով` հունվարի 26-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում Ափինյանի մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Continue reading