Daily Archives: Հունվար 20, 2017

Ռուսաստանն ընդլայնում է Սիրիայում իր ռազմածովային ենթակառուցվածքը. համաձայնագիր

ՌԴ ՌԾՈւ զինծառայողները՝ Սիրիայի Տարտուս նավահանգստում Հունվար 20, 2017 20:56 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Ռուսաստանը և Սիրիան ստորագրել են Սիրիայի միջերկրածովյան Տարտուս նավահանգստում ՌԴ նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնման համաձայնագիր: Փաստաթուղթը ՌԴ ՌԾՈւ ռազմանավերին թույլ է Տալիս Տարտուսում տեղակայվել ևս 49 տարի:  Continue reading

Իրանական ռազմանավերը ստիպված կանգնել են Հարավային Աֆրիկայում վերանորոգման

Իրանական «Բուշեհր» և «Ալվանդ» նավերը Հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում Հունվար 20, 2017 18:51 | RAZM.INFO - Իրանական 44-րդ նավատորմիղը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, վերանորոգումների համար կանգ է առել հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում։ Այս մասին հունվարի 19-ին հայտնում է Janes ռազմական հանդեսը։ Continue reading

ԻՊ դեմ մարտերն ավարտելուց հետո ուժերը կկենտրոնացնենք քրդերի դեմ. Էրդողան

Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա: Հունվար 20, 2017 18:41 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների՝ հայտարարելով, որ «Իսլամական պետության» դեմ հարձակումն ավարտին հասցնելուց հետո ողջ ուժերը կնետեն տեղի քրդական կառույցների դեմ: Continue reading

Թուրքիան Սիրիայում ԻՊ դեմ բախումներում տվել է առնվազն 5 սպանված, 9 վիրավոր

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 20, 2017 18:17 | RAZM.INFO - Հունվարի 20-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Նախնական տվյալներով թուրքական կողմը տվել է 5 սպանված և 9 վիրավոր:  Continue reading

ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը զորացրված զինծառայողների հետ Հունվար 20, 2017 17:54 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ Continue reading

Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորական են ձերբակալել

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Հունվար 20, 2017 16:03 | RAZM.INFO - Հունվարի 19-ին թուրքական ոստիկանությունը «գյուլենականության» մեջ մեղադրվող զինվորականների հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Թեքիրդաղում տեղակայված 8-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի շտաբի պետին: Continue reading

2016 թվականին ԻՊ-ն կորցրել է վերահսկած տարածքների քառորդը

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Հունվար 20, 2017 14:07 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016 թվականին կորցրել է Սիրիայում և Իրաքում վերահսկած տարածքների 23 տոկոսը. նրա վերահսկած տարածքը հունվարին ունեցած 78 հազար քառակուսի կիլոմետրից նվազել է մինչև 60 հազար քառակուսի կմ-ի։ Continue reading

Տաջիկստանում շարունակվում է հակաահաբեկչական զորավարժությունների շարքը

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Հունվար 20, 2017 13:54 | RAZM.INFO - Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժության ընթացքում ազատել են են պայմանական ահաբեկիչների գրաված ռազմական օբյեկտը: Continue reading

Ռուսաստանում Տ-72 / Տ-90 տանկերի ակտիվ պաշտպանության համակարգ է փորձարկվում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ Հունվար 20, 2017 11:37 | RAZM.INFO - «Արենա-Մ» ակտիվ պաշտպանության համակարգը, որ նախատեսված է ռուսաստանյան արտադրության Տ-72 և Տ-90 տանկերի վրա տեղադրվելու համար, արդեն փորձարկումներ է անցնում Ռուսաստանում: Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը Հունվար 20, 2017 10:14 | RAZM.INFO - Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Continue reading