Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Դաշտային ելքը սկսվել է ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումից, 30-100 կմ երթի իրականացումից: Մշակվել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գրոհի հետ մղման առաջադրանքներ:
Ուշադրություն են դարձվում գիշերային և ցերեկային ժամերին կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստության և մարտական մեքենաներ վարելու ժամանակ ստորաբաժանումների զինծառայողների գործողություններին:
Վարժանքների ավարտից հետո մեկնարկելու են մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողությունների համաձայնեցման վարժանքներ:
Pingback: «Էրեբունիում» ՌԴ ԶՈւ նորակոչիկ օդաչուները սովորում են ղեկավարել Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռները | Ռազմ.info