Daily Archives: Հունվար 10, 2017

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի երկնքում անվտանգության կանոնների խախտման համար

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում Հունվար 10, 2017 18:33 | RAZM.INFO - Ամերիկյան կողմը ՌԴ ԶՈւ օդաչուներին մեղադրում է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման երկկողմանի հուշագիրը խախտելու, մասնավորապես՝ Սիրիայի օդային տարածքում ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռներին մոտենալու և սահմանված անվտանգ հեռավորությունը չպահելու համար: Continue reading

Սիրիայում անհետ կորած 2 թուրք զինծառողները սպանված են

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 10, 2017 18:27 | RAZM.INFO - Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողության ժամանակ անհետ կորած թուրք զինծառայողներ Քըվանջ Քասըքչըն և Մուհամեդ Դուրան Քեսքին սպանված են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրանը կընդլայնի հրթիռների արտադրությունը

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 10, 2017 18:22 | RAZM.INFO - Հունվարի 9-ին  Իրանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Continue reading

Ամերիկյան ռազմանավը նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությումբ. Reuters

Ամերիկյան Mahan DDG-72 ականակիր նավ Հունվար 10, 2017 14:01 | RAZM.INFO - Հունվարի 8-ին Հորմուզի նեղուցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել են ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությամբ: Continue reading

Լիբանանը նախատեսում է 500 մլն դոլարի զինամթերք գնել Ռուսաստանից

Հունվար 10, 2017 13:58 | RAZM.INFO - 500 մլն ԱՄՆ դոլարի զենք գնելու միջոցով նախատեսվում է Լիբանանի բանակը զինել ռուսաստանյան արտադրության տանկերով, հրթիռներորվ և այլ սպառազինությամբ: Լիբանանը սպասում է մոտակա ժամանակում «նախագծի ակտիվացմանը»: Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի ԶՈւ ղեկավարին հրավիրել է Թուրքիա

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Հունվար 10, 2017 13:12 | RAZM.INFO - Հունվարի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Իրաքի ՊՆ պաշտոնակատար և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օսման Էլ Գանիմիին հրավիրել է Թուրքիա։ Կողմերը քննարկելու են «Իսլամական պետության» դեմ պայքարին վերաբերող հարցեր։  Հրավերը համաձայնեցվել է Թուրքիայի արտգործնախարարի և ԶՈւ ԳՇ պետի հետ։  Continue reading

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի կառավարման կետում Հունվար 10, 2017 12:07 | RAZM.INFO - Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։ Continue reading

Թուրքիան Ուկրաինային 5 տարի շարունակ ռազմական օգնություն է տրամադրելու

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում Հունվար 10, 2017 11:02 | RAZM.INFO - 2016 թ․ դեկտեմբերի 30-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ ստորագրել են Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Continue reading

ԱՄՆ ԶՈւ․ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար կընդլայնվեն զորավարժությունները Եվրոպայում

ԱՄՆ-ի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը Հունվար 10, 2017 10:01 | RAZM.INFO - Հունվարի 8-ին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար մտադիր է մեծացնել Եվրոպայում իր զորավարժությունների մասշաբները և ավելի բարդացնել դրանք: Այս մասին հայտնել է ամերիկյան բանակի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Թիմ Ռեյը, փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը:  Continue reading