Daily Archives: Հունվար 17, 2017

Ահաբեկչական կառույցների անդամակցելու համար Ադրբեջանը 58 անձի զրկել է քաղաքացիությունից

Հունվար 17, 2017 20:05 | RAZM.INFO - Հունվարի 16-ին Ադրբեջանի միգրացիայի պետական ծառայության պետը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում ադրբեջանական իրավապահ մարմինները տեղեկություններ են փոխանցել արտասահմանում ահաբեկչական կառույցների անդամակցող Ադրբեջանի 58 քաղաքացիների մասին: Continue reading

2017 թ. ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կմասնակցի 10-ից ավելի միջազգային զորավարժության

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ Հունվար 17, 2017 17:08 | RAZM.INFO - 2017 թվականին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում նախատեսվում է անցկացնել ավելի քան 10 միջազգային զորավարժություն, ինչը երկու անգամ ավել է նախորդ տարիներին անցկացված զորավարժությունների քանակից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծին մոտ ականանետներով վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետներով Հունվար 17, 2017 17:01 | RAZM.INFO - Ադրբեջանում ստուգվում է առաջնագծի մոտ տեղակայված ԶՈւ ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՌՔԿՊ ստորաբաժանումները Հայաստանում մեկամսյա վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա Հունվար 17, 2017 17:00 | RAZM.INFO - Հայաստանի  բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Գյումրիում  տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների զինծառայողների դաշտային ելքը։ Վարժանքներին ներգրավվել են քիմիական հետախուզության ՌԽՄ-6  մեքենաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

Սիրիայի զինուժը ԻՊ դեմ մարտերում Դեր Զորում որոշակի հատվածներ է կորցրել

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Հունվար 17, 2017 14:24 | RAZM.INFO - Հունվարի 16-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պաշարել են Սիրիայի արևելյան հատվածում՝ Դեր Զոր քաղաքից արևմուտք տեղակայված Սիրիայի կառավարական ուժերի ռազմաօդային բազան՝ այդպիսով կտրելով այն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից:  Continue reading

ՌԴ ԶՈւ 2000 զինծառայող վարժանքներ է անում Աբխազիայում

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Հունվար 17, 2017 13:52 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների 2000 զինծառայող զորավարժության ընթացքում մշակում է մարտավարական, ինժեներական, կրակային և հատուկ պատրաստության հմտություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

4-րդ բանակային կորպուսում ամփոփվել է 2016-ի ուսումնական տարին

ՀՀ ԳՇ պետի մասնակցությամբ անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստը Հունվար 17, 2017 12:01 | RAZM.INFO - Անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները: Նիստին ներկա են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Continue reading

[Լրացված] Հունվարի 16-ին վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հունվար 17, 2017 10:12 | RAZM.INFO - Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:  Continue reading

Դիարբեքիրում սպանվել է 4 թուրք հատուկջոկատային ոստիկան

PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել Հունվար 17, 2017 10:03 | RAZM.INFO - Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում պայթեցվել է թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժեր տեղափոխող զրահապատ մեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով սպանվել է 4, վիրավորվել՝ առնվազն ևս 2 ոստիկան։ Continue reading