Daily Archives: Հունվար 24, 2017

[Թարմացված] Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Հունվար 24, 2017 22:07 | RAZM.INFO - Հունվարի 24-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել էր Ադրբեջանւի Զու երկու թաքցրած զինծառայողի մասին: Սակայն հունվարի 25-ին զինծառայողներից մեկը՝ Մահմուդ Էքբերին, ՊՆ հրապարակած տեսանյութում հայտնել է, որ ինքը ողջ է: Մյուս զինծառայողի մահվան մասին լուրը չի հերքվել: Continue reading

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում հրամանատարական հավաքներ են անցկացվել

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ Հունվար 24, 2017 19:09 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` հունվարի 16-ից 20-ը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ: Continue reading

Թուրքիայի փոխվարչապետ․ Սիրիայում գրավված տարածքներն այդ երկրի իշխանությանը չեն հանձնվելու

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանակից շրջաններ Հունվար 24, 2017 18:55 | RAZM.INFO - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հունվարի 24-ին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողության նպատակը Թուրքիայի անվտանգությունն ապահովելն է։ Այդ տարածքներն «Իսլամական պետությունից» վերցնելուց հետո Թուրքիան ամենևին էլ մտադիր չէ դրանք հանձնել Սիրիայի կառավարությանը։ Continue reading

Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ Հունվար 24, 2017 17:13 | RAZM.INFO - Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը առաջիկա 2-3 օրերին  կսկսեն Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունը: Այս մասին հունվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Continue reading

Հայաստանը 2 մլրդ դրամ կուղղի ռուսական վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Հունվար 24, 2017 15:42 | RAZM.INFO - Հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով ՀՀ կառավարությունը մոտ 2 մլրդ 94 մլն դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։ Continue reading

ՌԴ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անցկացնում «Կամխուդում»

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ) Հունվար 24, 2017 14:00 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 600 հետախույզների ներգրավմամբ լեռնադահուկային պատրաստության վարժանքներն անցկացվելու են 2 փուլով։ Այս մասին հունվարի 24-ին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

Հունաստանում կրկին հետաձգվել է թուրք զինծառայողների արտահանձնման քննարկումը

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հունվար 24, 2017 12:35 | RAZM.INFO - Հունաստանի գերագույն դատարանը Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված և Հունաստան փախած զինծառայողների արտահանձնման գործի քննումը հետաձգել է մինչև հունվարի 26: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից Հունվար 24, 2017 11:54 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 24-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:  Continue reading

Ռուսաստանը հայտնում է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ գործողությունների մասին

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում Հունվար 24, 2017 11:15 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռներ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի 2 ինքնաթիռների հետ միասին ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ ոչնչացնելով զենքի և նավթի պահեստներ:  Continue reading