Daily Archives: Հունվար 19, 2017

Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է 3300 ԻՊ ահաբեկիչ

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ Հունվար 19, 2017 18:42 | RAZM.INFO - Մոսուլի արևելյան հատվածի ամբողջական ազատագրումից հետո կառավարական բանակը ձեռնամուխ կլինի քաղաքի արևմտյան հատվածի ազատագրմանը։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին:  Continue reading

Ադրբեջանը նոր սպառազինություն գնելու համար բանակցում է Ռուսաստանի հետ. Ալիև

Ադրբեջանին փոխանցված Տ-90 տանկերը։ Հունվար 19, 2017 16:35 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինության գնման համար, հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության պաշտպանական տեխնոլոգիաներով»: Continue reading

Իրանում նշանակվել է ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղերին, (կենտրոնում) Հունվար 19, 2017 14:29 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերի կասպյան՝ չորրորդ տարածաշրջանի նոր հրամանատար է նշանակվել առաջին կարգի կապիտան (գնդապետ) Ահմադ Ռեզա Բաղերին, ով այս պաշտոնում փոխարինել է դերծովակալ Աֆշին Ռեզայի Հեդադին։ Այս մասին հունվարի 18-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրքիան ու Ռուսաստանը առաջին համատեղ գործողությունն են իրականացրել Սիրիայում

Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ Հունվար 19, 2017 13:00 | RAZM.INFO - Հունվարի 18-ի երեկոյան թուրքական կողմը հայտնել է, որ առաջին անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Continue reading

«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում 102-րդ ռազմաբազայի սպաները վարժանքներ են անցկացնում

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության Հունվար 19, 2017 12:33 | RAZM.INFO - Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի սպաներն ուսումնական հավաք են անցկացնում Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Ներգրավված է 150 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, այդ թվում կապի և հետախուզության համալիրներ, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներ: Continue reading

«Ահրար ալ-Շամ» խմբավորումը հրաժարվել է մասնակցել Աստանայի բանակցություններին

Սիրիայում պատերազմող զինյալներ Հունվար 19, 2017 11:30 | RAZM.INFO - Սիրիայում գործող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորումը հրաժարվել է մասնակցել Ղազախստանի մայրաքաղաքում սիրիական հակամարտության շուրջ առաջիկա բանակցություններին: Խմբավորումը դժգոհում է, որ «հրադադարը չի պահպանվում»: Continue reading

Թուրքիան կրկին հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Հունվար 19, 2017 11:15 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի Զու ռազմաօդային ուժերը կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում՝ Քանդիլի լեռներում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Ավտովթարում մահացել է Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետը

Տաջիկստանի դրոշը Հունվար 19, 2017 10:05 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնում ավտովթարի հետևանքով մահացել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Զարիֆ Բոբոկալոնովը։ Continue reading