Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում անցկացնում է հրամանատարական վարժանքներ

Հյուսիսային Օսիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ առանձնակի մոտոհրաձգային բրիգադի բազայում 300 սպայի, 100 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվմամբ սկսվել է հրամանատարական չորսօրյա հավաք։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է անցկացնել 15 գործնական, 30 տեսական ու մեթոդական պարապմունք։  Այս մասին հունվարի 17-ին տեղեկացնում  է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին սպաները  իրականացնելու են ստուգողական հրաձգություն  Մակարովի ատրճանակով, Կալաշնիովի ավտոմատով, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներով, Տ-90 Ա տանկերով։

Ռուսաստանյան արտադրության Տ-90 տանկ

Ռուսաստանյան արտադրության Տ-90 տանկ

Վարժանքներին սպաները մշակելու են հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման պայմաններում մարտական պատրաստության կազմակերպման, վարակված տեղանքը հաղթահարելու, մարտական մեքենաներից  ստուգողական հրաձգություն կատարելու, մարտական տեխնիկա վարելու առաջադրանքներ։

Վարժանքների ավարտին սպաներին կներկայացվի ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի բերելու կարգը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

One response to “Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում անցկացնում է հրամանատարական վարժանքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *