Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո կտեղափոխվի Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքը։
Սա հայաստանցի խաղաղապահների հերթական վերապատրաստումն է Գերմանիայում, որտեղ խաղաղապահները երեքշաբաթյա մարզումների են մեկնում ամեն փոխարինումից առաջ՝ հունվար”փետրվար և հունիս”հուլիս ամիսներին:
Աֆղանստանում ՀՀ ԶՈւ խաղաղապահները 126-131 հոգանոց կազմով մասնակցում են իրար հաջորդող ISAF և Resolute Support («Վճռական աջակցություն») առաքելություններին: Այնտեղ հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն է իրականացնում երկրի հյուսիսային հատվածում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2016թ. դեկտեմբերի 7-ին «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) անցկացված հանդիպմանը հայտարարել էր, որ 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ծառայություն իրականացնել Աֆղանստանում:
Իսկ ավելի վաղ՝ հուլիսին, ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը 2017-ին նույնպես շարունակելու է մասնակցել «Վճռական աջակցություն» առաքելությունը, իսկ դրա ավարտից հետո՝ նաև «Տևական գործընկերություն» առաքելությանը:
Ավելացնենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info
Pingback: Քննարկվել են Գերմանիայում Հայաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման հարցեր | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու | Ռազմ.info