Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017

ՀՀ ԶՈւ-ն կորցրել է 3 զինծառայող • Հայաստանն ունի մարտական հերթապահություն անցած 200 հազար պահեստազորային • ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթացի են մասնակցում • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը • 4-րդ բանակային կորպուսում ամփոփվել է 2016-ի ուսումնական տարին • ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու • ՀՀ ՊՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ պաշտպանական համագործակցությունը • ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում

ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ ● ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Բրյուսելում ● ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքների ժամանակ

ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ ● ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Բրյուսելում ● ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքների ժամանակ

• Հունվարի 15-ին հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող Գարիկ Վարդանյանը:

Հունվարի 16-ին ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանը:

Հունվարի 16-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենի կրակոցից վիրավորվել է զինծառայող Գուրգեն Սարգսյանը:

Հունվարի 18-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը:

• «Մենք ունենք գրեթե 200 հազար քաղաքացի, որոնք անցել են մարտական հերթապահություն և այսօր պահեստազորում են: Մենք ունենք գրեթե կես միլիոն քաղաքացիներ, որ անկախության այս տարիներին անցել են զինվորական ծառայության միջով»․ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը հունվարի 15-ին Հանրային հեռուստաընկերության եթերում:

• Հունվարի 16-ին Վրաստանի ՊՆ Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ձմեռային դասընթաց, որին վրաստանցի զինծառայողների հետ մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ: Դասընթացը կտևի մինչև փետրվարի 10-ը:

• Հունվարի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Նիստերից հետո ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է նաև ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը։

• Անցկացվել է 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա արդյունքները։

• Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո կտեղափոխվի Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։

• Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ  Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Հունվարի 19-ին Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Պատվիրակների հետ քննարկվել են պաշտպանական համագործակցության հարցեր։

• Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին ՀՀ ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել ծառայության ընթացքում աչքի ընկած և վերջերս զորացրված զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 դիպուկահար մեկամսյա պատրաստություն են անցնում բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում։

«Կամխուդ» զորավարժարանում անցկացվում է նաև ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների զինծառայողների դաշտային ելքը։ Վարժանքներին ներգրավվել են քիմիական հետախուզության ՌԽՄ-6  մեքենաներ։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *