Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն պաշտպանական համագործակցությունը

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ  Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը կարևորել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում ՊՆ ներկայացուցիչների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ կայքը նաև հայտնում է, որ նույն օրը՝ հունվարի 18-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Դավիթ Տոնոյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Դավիթ Տոնոյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

Պաշտոնյաները Հայաստանում են Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

One response to “Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն պաշտպանական համագործակցությունը

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *