[Լրացված] Հունվարի 18-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Հունվարի 18-ին Բակո Սահակյանի հրամանագրով Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

[Լրացում] Հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինծառայողը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *