Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին, հաղորդում է Associated Press ամերիկյան գործակալությունը:
Արարողության ժամանակ ISAF-ի հրամանատար ԱՄՆ բանակի գեներալ Ջոհն Քեմբելը հիշատակել է 13 տարիների խաղաղապահ գործունեության ժամանակ Աֆղանստանում զոհված 3500 զինվորներին և շնորհակալություն հայտնել իշխանություններին այդ տարիներին երկրի անվտանգության ապահովումն իրեն վստահելու համար:
Նույն օրը բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը, որը կսկսվի 2015-ի հունվարի 1-ին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Աֆղանստանում թողնել 9800 ամերիկացի զինծառայողներ, որոնք չեն մասնակցի մարտական գործողությունների, բայց հարկ եղած դեպքում հնարավորություն կունենան պաշտպանվել ու կվերապատրաստեն տեղի զինվորականներին ու ոստիկաններին։
Այլ երկրների հետ միջպետական համաձայնագրերով Աֆղանստանը թույլ է տվել երկրում մնալ արտերկրի ևս մոտ 3000 զինծառայողների, ովքեր նույնպես կզբաղվեն աֆղանստանցի ուժայինների վերապատրաստմամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը և հավաստել, որ հայկական կողմը ևս կարողություններ և ցանկություն ունի շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:
Ավելացնենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս գործընկերներն Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Պայքարի հետևանքով երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ, ինչի պատճառով, ըստ Associated Press ամերիկյան գործակալության տվյալների, այս տարիների ընթացքում միայն ԱՄՆ զոհերի թիվը հասել է 2,224-ի:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի տեղակայման որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Պաշտոնապես առաքելության նպատակն է աջակցել աֆղանական ուժային կառույցներին ապահովել անվտանգությունը երկրի տարածքում։
Pingback: ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելու ժամկետը կարող է վերանայվել | Ռազմ.info
Pingback: Թուրքիան ստանձնել է Քաբուլի օդանավակայանի հսկողությունը | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել | Ռազմ.info
Pingback: Թուրքիան Աֆղանստանի իշխնություններին է հանձել նախկինում զբաղեցրած զորանոցները | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանում պայթեցվել է ՆԱՏՕ-ի առաքելության մեքենա. զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ը կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվական | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանի իշխանությունները փորձում են զինադադար կնքել «Թալիբանի» հետ | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների նոր խումբը մեկնել է Աֆղանստան | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ զինուժը սխալմամբ հարվածել է աֆղանական կառավարական ուժերին, կան զոհեր | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանում ծառայությունից առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման | Ռազմ.info
Pingback: Գերմանիան 130-ով մեծացնելու է Աֆղանստանում իր զորախմբի կազմը | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում | Ռազմ.info
Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ԻՊ դիրքերին կհարվածեն նաև Աֆղանստանում | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանում ամերիկացի զինծառայող է սպանվել | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու | Ռազմ.info