Tag Archives: Վրաստան ԶՈւ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մասնակցում են Էստոնիայում խոշորամասշտաբ զորավարժությանը

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը. (արխիվ) Մայիս 4, 2018 10:01 | RAZM.INFO - Էստոնիայում սկսվել է Siil-2018 խոշորամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներ: Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցելու է 15 հազար զինծառայող:  Continue reading

Վրաստանում ավարտվել է «Արևմտյան քարավան-2018» լոգիստիկական զորավարժությունը

«Արևմտյան քարավան-2018» զորավարժություն Ապրիլ 27, 2018 13:31 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարությունում «Արևմտյան քարավան-2018» անունով զորավարժություն են անցկացրել։ Զորավարժությունը եղել է լոգիստիկայի թեմայով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը։ Զորավարժությունը նվիրված էր լոգիստիկայի օրվան, որը Վրաստանի ԶՈւ-ն նշում է ապրիլի 25-ին։ Continue reading

Վրաստանում կրոնական պատճառներով ծառայությունից խուսափողները այն այլընտրանքային ձևով կանցնեն

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ Մարտ 19, 2018 17:55 | RAZM.INFO - Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը  միասին մշակել են օրինագիծ, համաձայն որի՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր խուսափում են ուժային կառույցներում պարտադիր ժամկետային ծառայությունից, անցնելու են այլընտրանքային ծառայություն ԱԻ կառավարման ծառայությունում։ Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավարտել են Վրաստանում լեռնային պատրաստության հերթական դասընթացը

Վրաստանի Սաչխերեի լեռնաուսումնական դասընթացի մասնակիցներ. 02.06.2018 Փետրվար 6, 2018 12:10 | RAZM.INFO - Փետրվարի 2-ին Վրաստանի Զինված ուժերի Սաչխերեի Լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է «ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրով հունվարի 15-ին մեկնարկած ձմեռային պատրաստության հերթական հիմնական դասընթացը։ Դասընթացին մասնակցել են նաև հայկական զինուժի զինծառայողներ: Continue reading

Վրաստանում հրամանատարը նվաստացրել է ժամկետային զինծառայողների. Փաստերը «ջրի երես են ելել»

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ Հունվար 30, 2018 11:15 | RAZM.INFO - 2017-ի հոկտեմբերին Աբխազիայի հետ սահմանին մահացել էր վրացի զինծառայող Բեքա Ռուսիան: Մահվանից 3 ամիս անց Բեքայի ընտանքի անդամները հրապարակել են զինծառայողի հեռախոսից արված կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է հրամանատարը ժամկետայիններին ծեծում և ծաղրում: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում

Զինծառայողները ուսումնասիրում են լեռնային, դահուկային պատրաստության սկզբունքները Հունվար 16, 2018 9:41 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ 5 զինծառայող մասնակցում են Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվող բազային պատրաստության կուրսին: Դասընթացը սկսել է հունվարի 15-ին, տևելու է մինչև փետրվարի 2-ը: Continue reading

Վրաց-աբխազական սահմանին անզգուշության հետևանքով Վրաստանի ՆԳՆ զինծառայող է մահացել

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ Հոկտեմբեր 27, 2017 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին վրաց-աբխազական սահմանին՝ Վրաստանի Ծալենջիխայի շրջանի Մուժավա գյուղում, անզգուշության հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայող: Continue reading

Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան Թբիլիսիում. 17.10.2017 թ. Հոկտեմբեր 17, 2017 12:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Continue reading

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի Հոկտեմբեր 16, 2017 10:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան: Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում պետք է հանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի հրամանատարները: Continue reading

Վրաստանում մարտական կրակով ավարտվել է «Փոթորիկ – 2017» զորավարժությունը

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկերը «Փոթորիկ-2017» զորավարժության ընթացքում Հոկտեմբեր 14, 2017 12:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում անցկացվել է «Փոթորիկ – 2017» զորավարժության մարտական կրակով փուլը: Դրանց ներգրավվել են Վրաստանի ԶՈւ հրետանային, ականանետային ստորաբաժանումներ և տանկեր:  Continue reading