Daily Archives: Նոյեմբեր 11, 2015

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպման հարցերը

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը Նոյեմբեր 11, 2015 21:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Continue reading

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռներն անցկացրել են վարժանքներ

Ադրբեջանի՝ Մի-24 Super Hind հարվածային ուղղաթիռը վարժանքի ժամանակ։ Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից Նոյեմբեր 11, 2015 20:15 | RAZM.INFO - Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռներն այսօր իրականացրել են մարտական կրակով վարժանք, որին հետևել են նաև երկրի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյյուբովը։ Continue reading

Սև ծովի ավազանի 4 երկրների սահմապահ ուժեր զորավարժություն կանցկացնեն 2016-ին

Առափնյա անվտանգության ուժերի ռուսական նավ՝ «Ժեմչուգ»։ Նկարը՝ Ստամբուլում ՌԴ-ի հյոպատոսարանի կայքի Նոյեմբեր 11, 2015 19:35 | RAZM.INFO - Սև ծովի ավազանի չորս երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի սահմանապահ ծառայությունների առափնյա անվտանգության ուժերը 2016 թվականի հուլիս ամսին լայնամասշտաբ համատեղ զորավարժություն անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Continue reading

Իլհամ Ալիևն այցելել է երկրի ԶՈւ ՀՕՊ զորամասերից մեկն ու ծանոթացել Ս-300 համակարգերին (ֆոտո)

Իլհամ Ալիևի այցը Ս-300 ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ներով համալրված զորամաս Նոյեմբեր 11, 2015 18:04 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի նոր վերանորոգված զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է հակաօդային պաշտպանության Ս-300 ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերին Continue reading

Կաբարդինո-Բալկարիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է ԻՊ տեղի պարագլուխը

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի Նոյեմբեր 11, 2015 16:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ժամանակ ուժայինները շրջափակել էին բնակելի բազմահարկ շենք։ Գործողության ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի ղեկավար Ռոբերտ Զանկիշիևը։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ թվաքանակը աճել է՝ համեմատած նախորդ ամսվա տվյալներին. աղյուսակ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Նոյեմբեր 11, 2015 13:48 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զինված ուժերի անձնակազմը շուրջ 639511 մարդ է, ինչը, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, աճել է 11370-ով (եղել է 628141) Continue reading

Թուրքիայում քրդերը պայթեցրել են զինվորական մեքենաներ. կան զոհեր

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։ Նոյեմբեր 11, 2015 13:38 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում PKK-ի զինյալների ճանապարհին տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է  զինվորական մեքենայի անցման ժամանակ։ Արդյունքում 4 ուժային վիրավորվել է, որոնցից 3-ը ավելի ուշ մահացել են հիվանադանոցում։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրքիան պատրաստ է նոր ռազմաբազաներ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար․ Էրդողան

PYD անդամներ Նոյեմբեր 11, 2015 13:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան, «Ինջիրլիքից» բացի, ԻՊ-ի դեմ գործողությունների համար կարող է տրամադրել նաև այլ ռազմաբազաներ։  Այս մասին հայտնում է թուրքական Հյուրիյեթ թերթը։ Continue reading

ՌԴ նախագահը հանձնարարել է միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին բանակցել Հայաստանի հետ

Նոյեմբեր 11, 2015 12:53 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին, որով Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ ստեղծել տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ: Continue reading

Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Նոյեմբեր 11, 2015 10:54 | RAZM.INFO - Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 8-ին Սիրիայի՝ Իրաքի հետ սահմանային Դեր Զոր քաղաքում հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նավթահորերին։ Continue reading