Սև ծովի ավազանի 4 երկրների սահմապահ ուժեր զորավարժություն կանցկացնեն 2016-ին

Սև ծովի ավազանի չորս երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի սահմանապահ ծառայությունների առափնյա անվտանգության ուժերը 2016 թվականի հուլիս ամսին լայնամասշտաբ համատեղ զորավարժություն անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առափնյա անվտանգության ուժերի ռուսական նավ՝ «Ժեմչուգ»։ Նկարը՝ Ստամբուլում ՌԴ-ի հյոպատոսարանի կայքի

Ռուսաստանի Առափնյա անվտանգության ուժերի «Ժեմչուգ»։ Նկարը՝ Ստամբուլում ՌԴ-ի հյոպատոսարանի կայքի

Գործակալության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկած «Սև ծովի ավազանի երկրների սահմանապահ զորքերի առափնյա անվտանգության ուժերի համագործակցության» 16-րդ ֆորումի ընթացքում։ Քննարկվել է նաև գալիք տարում տեղեկատվության մշակման ավտոմատացված համակարգի կատարելագործման աշխատանքները մոտ ժամանակում ավարտելու հարցը։

Նշենք, որ այս տարվա օգոստոսի 18-19-ը Թուրքիայում անցկացվել է «Սևծովյան բազե-2015» զորավարժությունը՝ «Սև ծովի ավազանի երկրների սահմանապահ զորքերի առափնյա անվտանգության ուժերի համագործակցության ֆորումի» շրջանակներում, որին մասնակցում էին Թուրքիան, ՌԴ-ն, Ռումինիան և Բուլղարիան։

Սև ծովի ավազանի երկրների միջև ռազմական համագործակցության այս ձևաչափը մշակվել է 2000 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կանոնակարգի համաձայն՝ ֆորումն ամեն տարի հերթականությամբ նախագահում է սևծովյան ավազանի որևէ երկիր։

Հարկ է նշել, որ Վրաստանը և Ուկրաինան, որոնք նույնպես «Սև ծովի ավազանի երկրների սահմանապահ զորքերի առափնյա անվտանգության ուժերի համագործակցության ֆորումի» անդամ երկրներ են, չեն մասնակցել ինչպես այս, այնպես էլ նախորդ ֆորումին:

One response to “Սև ծովի ավազանի 4 երկրների սահմապահ ուժեր զորավարժություն կանցկացնեն 2016-ին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *