Daily Archives: Նոյեմբեր 10, 2015

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի սպաների հավաք-դասընթաց

Ինժեներական զորքերի սպաներին ներկայացվում է կրովի ականազերծման կայանքը Նոյեմբեր 10, 2015 20:03 | RAZM.INFO - Նախորդ շաբաթ «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, շտաբների և բաժինների պետերի համար անցկացվել է հավաք-դասընթաց Continue reading

Թուրքիան կոչ է անում ստեղծել ԻՊ դեմ պայքարի համակողմանի ռազմավարություն

Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տալի CNN-ին։ Նոյեմբեր 10, 2015 18:20 | RAZM.INFO - Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան CNN լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել թուրք-սիրիական սահմանին զորքեր տեղակայելու հարցը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Continue reading

Թուրքիայում PKK-ի հետ տարբեր բախումներում առնվազն 3 ուժային է սպանվել

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ) Նոյեմբեր 10, 2015 14:37 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական  զրահամեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս 1-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում են  Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Continue reading

Ռուսաստանը Իրանին տրամադրելու է նախկինում Սիրիայի համար նախատեսված Ս-300-ները. «Կոմերսանտ»

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը Նոյեմբեր 10, 2015 13:19 | RAZM.INFO - Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են, որ ռուսաստանյան արտադրողը Իրանին մատակարարի նախկինում Սիրիայի համար արտադրված Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը: Continue reading

Լիտվայում անցկացվում է միջազգային և տեղական 5 զորավարժություն. Վրաստանի ԶՈւ 3 սպա դիտորդ է

Iron Sword 2015 զորավարժության բացման արարողությունը։ Նկարը՝ Լիտվայի ԶՈւ պաշտոնական կայքի Նոյեմբեր 10, 2015 12:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Լիտվայում մեկնարկել են միանգամից 5 տեղական և միջազգային զորավարժություններ, որոնք շարունակվելու են մոտ 1 ամիս։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 2800 զինծառայող 11 երկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, Continue reading

Թուրքիայում անցկացվում է պահեստազորի «Կայծակ-2015» զորավարժությունը

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Նոյեմբեր 10, 2015 12:07 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերում մեկնարկել է «Կայծակ-2015» (Yıldırım-2015) պահեստազորի հերթական խոշոր զորավարժությունը։ Այն անցկացնում է Թուրքիայի ցամաքային զորքերի 19-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրմանատարությունը Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ քաղաքում։ Continue reading

Հնդկաստանում մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2015» զորավարժությունը

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Նոյեմբեր 10, 2015 11:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Հնդկաստանի Մախաջան զորավարժարանում մեկնարկել է ռուս-հնդկական համատեղ հակաահաբեկչական «Ինդրա-2015» զորավարժությունը, որին ռուսաստանյան կողից մասնակցում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակի շուրջ 250 զինծառայող։ Continue reading

102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են անում «Կամխուդ» զորավարժարանում

ՌԴ զինծառայողներ։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Նոյեմբեր 10, 2015 11:02 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում վարժանքներ են իրականացնում գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Վարժանքներում ընդգրկված է ավելի քան 400 սպա։ Continue reading