Daily Archives: Նոյեմբեր 25, 2015

Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը Նոյեմբեր 25, 2015 21:57 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ

Նախագահ Սարգսյանի խորհրդակցությունը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ Նոյեմբեր 25, 2015 20:17 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: Continue reading

ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Նոյեմբեր 25, 2015 19:42 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, անդրադառնալով Թուրքիայի ԶՈւ կործանիչների կողմից Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչի խոցմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ դա հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին: Continue reading

Առաջիկա տարում Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը

Նոյեմբեր 25, 2015 19:08 | RAZM.INFO - Գերմանիայում անցկացված ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Continue reading

ԱԱԾ-ն հրապարակել է հանցավոր խմբի ձերբակալման գործողության տեսագրությունը (վիդեո)

Հանցախմբից առգրավված զենքերն ու այլ զինամթերքը Նոյեմբեր 25, 2015 18:18 | RAZM.INFO - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, ձերբակալված հանցավոր խմբի ձերբակալման տեսագրությունը, ինչպես նաև խմբից առգրավված զենքի և զինամթերքի քանակը (ցուցակը ստորև): Continue reading

Հայաստանը և Սերբիան մտադիր են պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրել

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին հայ-սերբական համատեղ Հայտարարության ստորագրման արարողությունը. լուսանկարը ՀՀ ՊՆ մամուլի ծառայության Նոյեմբեր 25, 2015 17:48 | RAZM.INFO - Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում առանձնազրույց են ունեցել երկօրյա այցով Հայաստան ժամանած Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Continue reading

Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երրորդ խումբը

Լիբանան մեկնող հայկական երրորդ զորախմբի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը. նոյեմբեր 2015թ. Նոյեմբեր 25, 2015 17:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Լիբանան է մեկնել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, որի հրաժեշտի հանդիսավոր արարողության ժամանակ անձնակազմին վերջին ցուցումներն է տվել բրիգադի շտաբի պետ, գնդապետ Արտյոմ Գևորգյանը: Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մարզումներ են սկսել Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մարզումների ժամանակ։ Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքից Նոյեմբեր 25, 2015 14:59 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի  արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի 52-րդ գումարտակի անձնակազմը ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը միանալուց առաջ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում 6-ամսյա նախապատրաստական մարզումներ է սկսել։ Continue reading

Սիրիայում խոցված ռուսաստանյան ռմբակոծիչի օդաչուին փրկել և տարհանել են

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին Նոյեմբեր 25, 2015 14:24 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանման և սիրիական բանակի 12 ժամ տևած գործողության շնորհիվ՝ Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչի ողջ մնացած օդաչուն փրկվել և տեղափոխվել է ռազմաբազա։ Continue reading

Երևանում զինված հանցախմբի 10 անդամ է ձերբակալվել. առգրավվել է մեծ քանակի զինամթերք

Նոյեմբեր 25, 2015 12:08 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որի նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Continue reading