Հայաստանը և Սերբիան մտադիր են պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրել

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում առանձնազրույց են ունեցել երկօրյա այցով Հայաստան ժամանած Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին հայ-սերբական համատեղ Հայտարարության ստորագրման արարողությունը. լուսանկարը ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին հայ-սերբական համատեղ Հայտարարության ստորագրման արարողությունը. լուսանկարը ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության և պայմանագրային-իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Երկկողմ բանակցությունների ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ Հայտարարությունը:

Նշենք, որ հայ-սերբական պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքվման վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է նոյեմբերի 19-ի որոշումներից մեկով:

Կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է, որ. «Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
• պաշտպանական և անվտանգության քաղաքականություն,
• ռազմատնտեսական համագործակցություն,
• ռազմաիրավական ոլորտի համագործակցություն,
• խաղաղապահ առաքելություններ,
• ռազմական գիտատեխնիկական համագործակցություն,
• ռազմական կրթություն և վարժանք,
• ռազմական բժշկություն,
• ռազմական չափագիտություն,
• Կողմերի լիազորված մարմինների կողմից համաձայնեցված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ»:

Ավելացնենք, որ Սերբիայի պաշտպանության նախարարը երկօրյա այցով Հայաստան է եկել երեկ՝ նոյեմբերի 24-ին:

2 responses to “Հայաստանը և Սերբիան մտադիր են պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրել

  1. Pingback: Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանը եվ Սերբիան կկնքեն ռազմական համագործակցության համաձայնագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *