Daily Archives: Նոյեմբեր 2, 2015

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

Ազմամմադովի հուղարկավորությունը Նոյեմբեր 2, 2015 22:36 | RAZM.INFO -

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 4 դեպք։ Հայտնի դարձած բոլոր մահացածներն ու վիրավորները եղել են զինված ուժերի զինծառայողներ։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

Նոյեմբեր 2, 2015 22:36 | RAZM.INFO - 2015-ի հոկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 և վիրավորման 4 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա հոկտեմբերին հայկական զինված ուժերում 1 կորստի մասին էր հայտնի։ Continue reading

Թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածել է ԻՊ-ի հենակետերին

Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչները Նոյեմբեր 2, 2015 16:00 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ, ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին։ Այս մասին հաղորդում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրքական «Ալթայ» տանկերի դիզելային շարժիչների արտադրությունը կսկսվի 2020-ին

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ Նոյեմբեր 2, 2015 15:59 | RAZM.INFO - Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ներկայացուցիչը հոկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իրենք թուրքական արտադրության «Ալթայ» տանկի համար 2016-ից նախագծելու են դիզելային շարժիչ, որի արտադրությունը կսկսվի 2020-ին։ Continue reading

Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպությունների ղեկավարներին

Արցախի ղեկավարի հանդիպումը Landmine Free Artsakh Campaign և HALO Trust կազմապերպությունների ղեկավարների հետ Նոյեմբեր 2, 2015 14:01 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմապերպության հայկական ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 2

PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլիի գավառապետարանի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության Նոյեմբեր 2, 2015 13:34 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նեյեմբերի 2-ին՝ ժամը 16։27-ի դրությամբ սպանվել է PKK-ի 1 զինյալ, 1 քաղաքացիական, վիրավորվել է PKK-ի 1 զինյալ, 20 քաղաքացիական, ձերբակալվել է 17 քաղաքացիական, PKK-ի 4 զինյալ, հանձնվել է PKK-ի 1 զինյալ: Continue reading

Թուրքիան ուսումնական ինքնաթիռներ է նվիրում Պակիստանին

Թուրքիայի օդուժի T-37 ուսումնական ինքնաթիռներ. լուսանկարը Flight Global կայքի Նոյեմբեր 2, 2015 11:21 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Պակիստանի ԶՈւ ռազմաօդային ուժերին է նվիրելու 34 միավոր Cessna T-37 ուսումնական ինքնաթիռներ: Երկու երկրների գործարքը կնքվել է հոկտեմբերի 28-ին՝ Պակիստանի ՊՆ քարտուղար Ալամ Խաթթաքի՝ Թուրքիա այցի ժամանակ: Continue reading

Ինգուշեթիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է 2 զինյալ

ՌԴ ուժայիններ Նոյեմբեր 2, 2015 10:53 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Ինգուշեթիայում ուժայինները փորձել են Նազրանիի կենտրոնական շուկայի մոտ բռնել զինյալների, փոխհրաձգության ժամանակ 2 զինյալ սպանվել է, վիրավորվել է ավելի վաղ սպանված զինյալներից մեկի այրին, ով նույնպես զինված խմբավորման անդամ է: Continue reading