Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպությունների ղեկավարներին

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմապերպության հայկական ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի ղեկավարի հանդիպումը Landmine Free Artsakh Campaign և HALO Trust կազմապերպությունների ղեկավարների հետ

Արցախի ղեկավարի հանդիպումը Landmine Free Artsakh Campaign և HALO Trust կազմապերպությունների ղեկավարների հետ

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust կազմապերպությունը կարևորագույն առաքելություն է իրականացնում Արցախում հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ:

Նշենք, որ «Հալո Թրաստը» Հայաստանի (ներառյալ Արցախի) տարածքների ականազերծում իրականացնում է դեռևս 2000 թվականից սկսած: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Հալո Թրաստ» կազմակերպությունն իրավունք ունի ականազերծել միայն նախկին ԼՂԻՄ տարածքները: Արցախում «Հալո Թրաստի» աշխատանքների ղեկավար Նիք Սմարթի խոսքով՝ եթե ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքներում բնակիչները ականներ հայտնաբերեն, ապա կազմակերպության աշխատակիցները պատրաստ են դրանք վնասազերծել, բայց դրա համար ամերիկյան գործակալությունը չի ֆինանսավորում նրանց:

ՀՀ ՊՆ տեղակալ Դավթի Տոնոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հետևում են Սյունիքում Halo Trust ընկերության ականազերծման աշխատանքներին. մայիս 2014

ՀՀ ՊՆ տեղակալ Դավթի Տոնոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հետևում են Սյունիքում Halo Trust ընկերության ականազերծման աշխատանքներին. մայիս 2014

2013թ. հոկտեմբերին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ռազմինֆոյին հայտնել էր, որ «Բանակի անմիջական վերահսկողության հատվածներում ականազերծման աշխատանքներն իրականացնում են ԶՈւ ստորաբաժանումները»: Հրամանատարի խոսքով ազատագրված տարածքներում ականներ դեռ հայտնաբերվում են, քանի որ այդ տարածքները ժամանակին պատերազմի թատերաբեմ են եղել:

«Հալո Թրաստ» կազմակերպության մասին խոսելիս Հակոբյանն այն բնորոշել էր որպես «պահեստուժ», որը համագործակցում է ՊԲ զորացրված սակրավորների հետ: ՊԲ հրամանատարն ընդգծել էր, որ ականազերծման աշխատանքների մեծ մասը կատարում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *