Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 2

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նեյեմբերի 2-ին՝ ժամը 16։27-ի դրությամբ սպանվել է PKK-ի 1 զինյալ, 1 քաղաքացիական, վիրավորվել է PKK-ի 1 զինյալ, 20 քաղաքացիական, ձերբակալվել է 17 քաղաքացիական, PKK-ի 4 զինյալ, հանձնվել է PKK-ի 1 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի մեկ զինյալ։

Հզոր պայթյուն Նուսայբինի վաճառակետերից մեկում։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

Հզոր պայթյուն Նուսայբինի վաճառակետերից մեկում։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի


IMCTV․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում, դեռևս անհայտ պատճառներով, հզոր պայթյուն է եղել Սելահադդին Էյյուբի թաղամասի վաճառակետերից մեկում։ Արդյունքում մահացել է մեկ և վիրավորվել՝ 20 քաղաքացիական։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Պայթյունից հետո լսվել են նաև կրակոցների ձայներ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում վնասարզերծվել է PKK-ի զինյալների տեղադրած երկու ական։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում թուրքական օդուժը հատուկ գործողություն է սկսել PKK-ի զինյալների դեմ՝ ավիահարվածներ հասցնելով զինյալների հենակետերին։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Սիրիայից Թուրքիա ներթափանցել փորձող PKK-ի երկու զինյալ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է 100 կգ պայթուցիկ նյութ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների մեկ ապաստարան և մի քանի զինանոցներ։

Հատուկ գործողություն Թունջելիում։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Հատուկ գործողություն Թունջելիում։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ, վիրավորվել՝ ևս մեկը։ Ձերբակալվել է նաև երեք քաղաքացիական՝ զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

PKK-ի զինյալ խմբավորումներից մեկի ձերբակալված ղեկավարը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալ խմբավորումներից մեկի ձերբակալված ղեկավարը։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն գավառում՝ Բալքայալար շրջանում, անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի զինյալ խմբավորումներից մեկի կին ղեկավարը։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 12 քաղաքացիական՝ PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու կասկածանքով։

Գազիանթեփում ռումբ է պայթել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Գազիանթեփում ռումբ է պայթել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգի համանուն գավառում պայթել է քաղաքացիական մեքենայի մեջ տեղադադրված պայթուցիկ սարքը։ Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երկու կասկածյալ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Սոնա Սուքիասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 2

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *