Թուրքիան ուսումնական ինքնաթիռներ է նվիրում Պակիստանին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Պակիստանի ԶՈւ ռազմաօդային ուժերին է նվիրելու 34 միավոր Cessna T-37 ուսումնական ինքնաթիռներ: Երկու երկրների գործարքը կնքվել է հոկտեմբերի 28-ին՝ Պակիստանի ՊՆ քարտուղար Ալամ Խաթթաքի՝ Թուրքիա այցի ժամանակ: Պակիստանի ՊՆ մամուլի քարտուղարը բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսին տեղեկացրել է, որ գործարքով Պակիստանն ինքնաթիռների համար վճարում չի անելու:

Թուրքիայի օդուժի T-37 ուսումնական ինքնաթիռներ. լուսանկարը Flight Global կայքի

Թուրքիայի օդուժի T-37 ուսումնական ինքնաթիռներ. լուսանկարը Flight Global կայքի

Հեղինակավոր Flight Global ամերիկյան կայքի տեղեկություններով՝ Թուրքիան այս ինքնաթիռներն իր զինված ուժերի սպառազինությունից դուրս է բերել դեռևս 2009 թվականին: Դրանց փոխարեն թուրքական օդուժն օգտագործելու է հարավկորեական KAI KT-1 Woongbi ուսումնական ինքնաթիռները, որոնցից պատվիրել է 40 հատ և որոնցից 15-ը ստացել է ընթացիկ տարում:

Ինչ վերաբերում է Պակիստանին, այն ամերիկյան T-37 ինքնաթիռների վերջին երկու օպերատորներից մեկն է: Այս ինքնաթիռները ժամանակի ընթացքում հանվել են մյուս օպերատոր երկրների սպառազինությունից և հիմա առկա են Պակիստանի և Կոլումբիայի սպառազինության մեջ:

One response to “Թուրքիան ուսումնական ինքնաթիռներ է նվիրում Պակիստանին

  1. Pingback: Պակիստանը 50 ուսումնական ինքնաթիռ կվաճառի Թուրքիային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *