Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ, ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին։ Այս մասին հաղորդում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ թուրքական F-16 կործանիչների ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է Թուրքիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա Հարեջելե-Հրբա ճանապարհի մոտակայքում գտնվող ԻՊ-ի ութ հենակետ։ Սպանվել է կազմակերպության ավելի քան 50 և վիրավորվել՝ 30 զինյալ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ թուրքական օդուժը ԻՊ-ի դեմ ավիահարվածներ իրականացրել է հուլիսի 24-ին Իրաքի հյուսիսում։
Նշենք նաև, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային միանալու պայմանագրի մասին պաշտոնապես հայտարարել է այս տարվա օգոստոսի 24-ին:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info