Daily Archives: Նոյեմբեր 3, 2015

ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել չկառավարվող ռումբերը կառավարվողի վերածող սարքավորումներ

JDAM սարքավորումների համակարգեր Նոյեմբեր 3, 2015 22:28 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է իր համաձայնությունը Թուրքիային Joint Direct Attack Munitions (JDAM) սարքավորումների համակարգեր վաճառելու և նյութատեխնիկական այլ աջակցություն տրամադրելու մասին, որը ընդհանուր առմամբ արժենալու է 70 միլիոն դոլար: Continue reading

Ռուսաստանը Իրանին մատակարարում է ՀՕՊ և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը Նոյեմբեր 3, 2015 17:57 | RAZM.INFO - Ռուսաստանը Իրանին մատակարարում է այնպիսի սպառազինություն, որը սահմանափակված չէ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով: Նման սպառազինության մեջ մտնում են հակաօդային պաշտպանության միջոցները և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ: Continue reading

Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի հենակետերին Իրաքի հյուսիսում

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Նոյեմբեր 3, 2015 15:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին թուրքական օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հենակետերին Իրաքի հյուսիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: Continue reading

Թուրքիան հարվածել է YPG-ի հենակետերին Սիրիայի հյուսիսում

YPG-ի զինյալները Սիրիայի հյուսիսում: Նկարը՝ IMCTV լրատվական կայքի Նոյեմբեր 3, 2015 15:29 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ից 2-ը Թուրքիայի ԶՈւ-ն ծանր զինատեսակներով երեք անգամ հարվածել է Սիրիայի հյուսիսում Թել Աբյադ բնակավայրից դեպի արևմուտք գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերին:   Continue reading

ՊԲ հրամանատար. Հակամարտության գոտում արդեն իսկ չհայտարարված պատերազմի տրամադրություն է

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյան Նոյեմբեր 3, 2015 12:50 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով մոսկովյան «Նոյան Տապան» թերթի հարցերին, անդրադաձել է անցած տարվա օգոստոսից հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի լարման պատճառներին։ Continue reading

ԱՄՆ-ն կրկին սկսում է մարզել ուկրաինական բանակը

ԱՄՆ զինվորները ժամանում են Լվով Նոյեմբեր 3, 2015 12:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն կրկին կսկսի մարզել ուկրաինացի զինծառայողներին։ Մարզումներին մասնացելու է շուրջ 300 ամերիկացի զինծառայող, այս մասին ռուսաստանյան Sputnik News կայքին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Միշել Բալդանզան։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 3

Հատուկ գործողություն Հաքքարիում։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Նոյեմբեր 3, 2015 11:09 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։35-ի դրությամբ սպանվել է 1, վիրավորվել՝ 2 քաղաքացիական, ձերբակալվել է 44 բարձրաստիճան պաշտոնյա և 2 ուժային, 1 քաղաքացիական: Continue reading