ԱՄՆ-ն կրկին սկսում է մարզել ուկրաինական բանակը

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն կրկին կսկսի մարզել ուկրաինացի զինծառայողներին։ Մարզումներին մասնացելու է շուրջ 300 ամերիկացի զինծառայող, այս մասին ռուսաստանյան Sputnik News կայքին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Միշել Բալդանզան։

ԱՄՆ զինվորները ժամանում են Լվով

ԱՄՆ զինվորները ժամանում են Լվով

«Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի սահմանին անցակցվելիք մարզումներին մասնակցելու է ԱՄՆ-ի մոտ 300 զինծառայող։ Իրականացվելու են երկմակարդակ՝ անհատական և խմբային մարզումներ, որոնցում ընդգրկվելու են նաև հատուկ վարժանքներ, օրինակ՝ մարտավարական դասընթացներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու վերաբերյալ»,— նշել է Բալդանզան ու հավելել, որ իրենք այս անգամ նախատեսում են մարզել Ուկրաինայի զինված ուժերի 5 գումարտակ և ևս մեկ հատուկ նշանակության գումարտակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 300 զինծառայող ապրիլի 14-15 ժամանել էին Ուկրաինա՝ մարզելու երկրի արևելքում ապստամբ ուժերի դեմ կռվող ուկրաինական կառավարական ուժերին: Վեցամսյա այս մարզումներին մասնակցել է ուկրաինական բանակի 3 գումարտակ: Այս մարզումերին զուգահեռ ԱՄՆ-ն ամռանն Ուկրաինայի հետ իրականացրել է նաև Fearless Guardian-2015 համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են ուկրաինական տարածքային պաշտպանության արևելյան և հարավային ստորաբաժանումների զինծառայողները, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային գվարդիայի (ՈւԱԳ) զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *